Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը ԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումը Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ) Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար ԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026 Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանով Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ Մակրոն

Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
Կարծիք

Ո՞ւմ շիրիմին է այցելում Փաշինյանը Գյումրու գերեզմանոցում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ո՞ւմ շիրիմին է այցելում Փաշինյանը Գյումրու գերեզմանոցում

Այս թեմային չէի անդրադառնա, եթե համացանցում չհանդիպեի ԱԺ-ի «Իմ Քայլը» դաշինքի որոշ դիլետանտ-անգրագետ երեսփոխանների մեկնաբանությանը՝ կապված առաջին ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ» սկանդալային օրենքի նախագծին…Պարզվում է, ըստ քայլիստ երիտասարդ պատգամավորի, այսօրվա իշխանությունները որևէ կապ չունեն քրեական աշխարհի հետ… Բայց տարրական տգիտություն էր, երբ պարոն երեսփոխանը փորձեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին համեմատել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի՝ Նորատուսցի Ալիկի հետ…

Երիտասարդ պատգամավորը երբևէ չի դիտել կամ մոռացության է մատնում գործող իշխանության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի վերջերս factor.am-ին տված հարցազրույցը, որտեղ վերջինս բացահայտ մեղադրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հայտնի քրեական հեղինակությունների՝ Վստրեչի Ապերի, «թոխմախցիների» և մյուսների հետ սերտ կապերի մեջ, ովքեր, ըստ, ՊՎԾ նախկին պետի, պարոն Սիմոնյանին օգնել են ձայներ հավաքել 2018 թ-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ…

Էլ չեմ ասում Սասուն Միքայելյանի մասին, ով երբրևէ չի թաքցրել մտերմությունը վերը նշված Ալիկ Բանդուրյանի հետ… Սրանք ընդամենը երկու փաստեր են, որոնք բացահայտվել են գողականատյաց իշխանության ներկայացուցիչների կողմից, թե Փաշինյանի իշխանությունը ինչպիսի սերտ կապերի մեջ է քրեական տարրերի հետ և ինչպես է նախորդների պես վերջիններիս հնարավորությունը օգտագործում ընտրությունների ժամանակ… Ավելին, պրիմիտիվ դատողությամբ երիտասարդ երեսփոխանը և նրա ոչ պակաս դիլետանտ «գողականագետ» գործընկերները երևի բացարձակ տեղյակ չեն նաև պարոն վարչապետի և հանցավոր աշխարհի ներկայացուցիչների կապերի մասին…

Այսպես, 2009-11 թվականներին իր պատիժը հիմնականում Արթիկի ՔԿՀ-ում կրող պարոն Փաշինյանը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, իրեն բավական լավ է զգացել գյումրեցի հայտնի հեղինակություն վաղամեռիկ Վարդան Սարգսյանի՝ Մուլտի շնորհիվ, ով իր պատիժը ևս կրում էր այդ ՔԿՀ-ում… Վերջինս թույլ չի տվել որևէ մեկին խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար… Պարոն Փաշինյանն էլ, որպես երախտապարտ մարդ, ըստ նույն աղբյուրների, հեղափոխությունից հետո երկու անգամ Գյումրի գալուց այցելել է քաղաքի թիվ 1 գերեզմատուն և ծաղիկներ դրել Մուլտի գերեզմանին, ինչպես նաև հյուրընկալվել է վերջինիս եղբոր տանը՝ Արցախ («Թուրքի մայլա») թաղամասում… Հետաքրքիր է, այս հակագողականությամբ վարակված աղվամազոտ դեմքերով երիտասարդները տեղյա՞կ էին պարոն Փաշինյանի և հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից մեկի այսպիսի հարաբերությունների մասին…

Ի դեպ, նույն անձանց հիշեցնեմ, որ օրենքով գող Ռաֆայել Բաղդասարյանը՝ Սվո Ռաֆը, Արցախյան պատերազմի տարիներին ահռելի մեծ ռազմական և ֆինանսական օգնություն է տրամադրել հայկական զինուժին, իսկ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ազերի ասկյարների կողմից գլխատված Քյարամ Սլոյանի գլուխը Ադրբեջանից Հայաստան են բերել կրկին հանցավոր աշխարհի ներկայացուցիչները…»: