Թուրքիայի ԱԳՆ-ն կիսով չափ կրճատել է «ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն». լրատվամիջոցներ
Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հարցերով հանձնաժողովը հաստատել է երկրի արտաքին գործերի նախարարությանը կից «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչության» 2020 թվականի բյուջեն: Այս մասին տեղեկացնում է yenicaggazetesi.com.tr կայքը:
2020 թվականին այն կկազմի 5,9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30 հազ. ԱՄՆ դոլար): 2019 թվականին կառույցին հատկացվել էր 11,2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար):
Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ այս որոշմամբ նվազեցվում է «ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն», այն դեպքում, երբ շատ երկրների խորհրդարաններ, այդ թվում նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել:
Նշվում է նաև, որ «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը» զբաղվում է նաև միջազգային հանրությանը Գյուլենական համայնքի մասին թուրքական դիրքորոշումը ներկայացնելով:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի