Երեւանի կոնյակի գործարանը եւ «Արարատ» կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների Բեռլինի միջազգային մրցույթում
Բեռլինում կայացած միջազգային խմիչքների մրցույթում Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման Անի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ Երեւանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին: Այս տարի մրցույթը, որին մասնակցել են ավելի քան 400 խմիչքներ աշխարհի շուրջ 20 երկրներից, անց է կացվել Մարտի 5-ից 6-ը:
Բեռլինի միջազգային խմիչքների մրցույթը բացառիկ է իր տեսակի մեջ, քանզի հանձնաժողովի կազմում հանդես են գալիս ալկոհոլային խմիչքների ոլորտի առաջադեմ մասնագետներ, այդ թվում օն եւ օֆֆ-թրեյդի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ եւ ներմուծողներ, որոնք հնարավորություն ունեն ուղղակիորեն ազդեցություն ունենալ տվյալ ապրանքի վաճառքների վրա:
Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ողջ պատմության ընթացքում: Սույն մրցանակներով ԱՐԱՐԱՏ կոնյակները շարունակում են միջազգային մրցույթներում բարձր մրցանակներ ստանալու հաղթարշավը: Ավելի վաղ ԱՐԱՐԱՏ կոնյակները արժանացել են Սան Ֆրանցիսկոյի SFIWSC եւ The World-Spirits մրցույթների բարձր պարգեւներին:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏ «Անի» կոնյակն անվանվել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի պատվին: Անի քաղաքի քառասուն դարպասնեերց գլխավորը զարդարում էր Բագրատունիների թագավորական դինաստիայի խորհրդանիշը՝ նրբագեղ բարսը, որն այսօր պատկերված է ԱՐԱՐԱՏ տեսականու համանուն կոնյակի փաթեթավորման վրա: ԱՐԱՐԱՏ «Անի» կոնյակը կատարյալ է նրանց համար, ովքեր գնահատում են վառ հույզերն ու նոր տպավորությունները: Այս կոնյակը հիանալիորեն ընդգծում է պահի կարեւորությունը եւ այն վերապրելու անկեղծ ուրախությունը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է