Թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում»
Թուրքական իշխանամետ «Ensonhaber» լրատվական կայքն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին:
Աղբյուրը հիշեցրել է 2016թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24 ռմբարկու ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի մասին:
Այնուհետև նշել է, որ այդ հարաբերություններն ամրապնդվեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումների շնորհիվ, որոնք, սակայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի պատճառով կրկին լարվածության են հանգեցնելու:
Թուրքական աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ Լավրովը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և ծնկի իջնելով ծաղիկներ է խոնարհել:
Իշխանամետ լրատվամիջոցը կայքում տեղադրել է Լավրովի լուսանկարը անմար կրակի մոտ՝ գրելով. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում»:
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Լավրովը հուշարձան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է կարգավորվեն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բավական ամուր են:
Վերջում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին և նկատել տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում, որտեղ գտնվում են ՀՕՊ համակարգեր և շուրջ 4000 ռուս զինվոր:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի