Երբ արտաքին պարտքն աճում է, իսկ կենսամակարդակը՝ ոչ
Մի անգամ, արդեն շատ հեռավոր օգոստոսին վարչապետ Փաշինյանը վերցրեց եւ ֆեյսբուքյան էջում գրեց. «2019թ. օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»։ Ընդ որում, ոչ թե նվազում, այլ նվազման միտում, բայց նա հարկ համարեց այդ մասին գրառում անել: Հիմա այս թեմայով գրառում չի անում:
Ասում են, թե չի անում, քանի որ վերոհիշյալ միտումը, ինչպես ցույց տվեց ժամանակը՝ խաբուսիկ էր: Հայաստանի ներքին եւ արտաքին պարտքը միասին նոր ռեկորդ է սահմանել՝ հատելով 7 միլիարդ 50 միլիոնի սահմանը:
Վիճակագիրները տեղեկացնում են, որ ՀՀ արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 543 մլն դոլար՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով ավելի քան 121 մլն դոլարով։
Նիկոլ Փաշինյանը հիմա այս մասին չի գրի: Ինչպես ասում են՝ գրելու բան էլ չկա: Պարտք է՝ թող ավելանա:
Ընդգծենք, որ շատ ու շատ երկրներ արտաքին պարտք ունեն եւ այստեղ, մեծ հաշվով, որեւէ սարսափելի բան չկա, եթե այդ պարտքը նպաստում է տնտեսության ակտիվացմանը, կենսամակարդակի աճին: Ցավոք, մեզ մոտ պարտքը որեւէ կերպ չի օգնում տնտեսության առաջընթացին, ժողովրդի կյանքի բարելավմանը:
Մեր խնդիրը հենց այստեղ է, ոչ թե պարտքի թվի ավելացման մեջ: Փաշինյանը մինչ վարչապետը դառնալը սիրում էր ժողովրդին սարսափեցնել արտաքին պարտքի աճով, խաղալով նրանց զգացմունքների հետ, հետո այդ հնարքը արդեն փորձեց կիրառել հակառակ կողմից, հայտարարելով, թե պարտքի նվազման միտումներ կան, իսկ հիմա այս հարցով լռում է եւ ճիշտ էլ անում է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...