Էրդողանի գլխավոր խորհրդականն ասել է, թե «մի օր Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղում»
Անկարայում Ադրբեջանի դեսպանատանը նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Ադրբեջանի դրոշի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն: Այս մասին տեղեկացնում է karar.com կայքը:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը կրկին խոսել է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի մասին և նշել, որ Ադրբեջանը միշտ Թուրքիայի կողքին է, Թուրքիան էլ՝ Ադրբեջանի:
Իր հերթին, Թուրքիայի նախագահի խորհրդական Թոփչուն խոսել է ադրբեջանական դրոշի նշանակությունից և ասել, որ «այդ դրոշը մի օր կծածանվի Ղարաբաղում»: Նա նաև ողջույն է հղել Ղարաբաղին և «իրավազուրկ եղած ղարաբաղցիներին», որոնց հողերն «օկուպացված» են:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի