«ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները կարող են անսպասելիորեն ավարտվել». Էրդողանը սպառնացել է կառույցին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, եթե եվրոպական կողմը շարունակի ձգձգել դրանց ընթացքն ու շարունակի սպառնալ Թուրքիային՝ Կիպրոսում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Milliyet պարբերականը:
Թուրքիան 1963 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ 1987 թվականին հայտ է ներկայացրել անդամակցության վերաբերյալ: Սակայն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք մի քանի անգամ ընդհատվել են տարաձայնությունների պատճառով: Ներկայում բանակցային գործընթացի 35 կետերից բաց են 16-ը: 2016 թվականի մարտին Բրյուսելն ակտիվացրել է բանակցային գործընթացը՝ դրա դիմաց Թուրքիայից պահանջելով ներգաղթյալների հոսքի նվազեցմանն ուղղված քայլեր:
«Մենք երաշխավոր երկրի իրավունք ունենք այս տարածաշրջանում, և այդ իրավունքները վերաբերում են նաև տնտեսական գոտուն: Շատ երկրներ, որոնք չունեն այդ իրավունքները, գալիս և աշխատանքներ են կատարում այստեղ, մեզ էլ ասում են, որ մենք չենք կարող մտնել այստեղ, հակառակ դեպքում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Դուք առանց այդ էլ անընդհատ ժամանակ եք ձգում, սպառնում եք պատժամիջոցներով, շատ անգամ խոստումներ եք տվել և չեք կատարել: Այն, որ մենք ձեզ հետ բանակցային սեղանի շուրջ ենք նստում, մեզ ոչ մի բան չի պարտավորեցնում: Բանակցությունները կարող են անսպասելիորեն ավարտվել»,- նշել է Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում:
Նա հավելել է, որ Թուրքիան թույլ չի տա Եվրամիությանը ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի իրավիճակի հետ կապված:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները վերջին ամիսներին խիստ սրվել են՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի տնտեսական գոտում ածխաջրածնային հորատումներ անելու պատճառով:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի