Մուշի պատմական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչացման եզրին է
Մուշի պատմական հայկական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչանալու եզրին է: Մուշի հին թաղամասերից` Սուրբ Մարինե կամ Հայկական թաղամասում (այժմ` Kale Mahallesi-Բերդի թաղ) գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, իսկ տանիքը գոյություն չունի: Չնայած այս ամենին՝ գանձագողերը եկեղեցու պատերը շարունակում են փորել ոսկի գտնելու մոլուցքով:
Տարոն աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցին Թուրքիայում Մուշի նահանգային մշակույթի և զբոսաշրջության վարչության կայքում ներառված է պետության կողմից պաշտպանվող տարածքների ցանկում:
Սուրբ Մարինե եկեղեցին և շրջակայքում գտնվող հին տները 2012թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ ներառվել էին «քաղաքաշինության» ծրագրում: 2013-ին մեկնարկեց քաղաքաշինության ծրագիրը, որը ենթադրում էր, որ հայկական թաղամասի հին տները և եկեղեցին պետք է քանդվեին ու դրանց տեղում կառուցվեին բազմաբնակարան շենքեր:
Թաղամասի բնակիչների մի մասի հետ Մուշի քաղաքապետարանը կարողացել էր համաձայնություն ձեռք բերել, իսկ մյուս բնակիչների բացասական արձագանքի պատճառով խնդիրը փորձել էր լուծել տները հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով: Արդյունքում դատարանը հին տների նկատմամբ ճանաչեց հանրային գերակա շահ ու դրանք քանդվեցին պետության կողմից, սակայն եկեղեցին հնարավոր եղավ փրկել:
Հակընդդեմ հայցի արդյունքում դատարանը որոշեց «կանխարգելիչ միջոց» սահմանել և արգելել եկեղեցու տարածքում որևէ շինարարական աշխատանքի իրականացումը:
Հիշեցնենք, որ 1915թ.Սուրբ Մարինե եկեղեցին թուրքերը վերածել են բանտի՝ հայ ֆիդայիններին ձերբակալելով և նետելով նրանց այնտեղ: Հետագայում եկեղեցին և շրջակա տարածքը դարձրել են աղբատեղի:
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի