Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել 200 հա վրացական տարածքի նկատմամբ
«Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող ընդհանուր առմամբ շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ»,-պնդում է բաց աղբյուրների վրա հիմնված լրագրողական հետաքննություններով զբաղվող Bellingcat կայքը:
Հետազոտելով Google-ի կողմից արված վերջին արբանյակային լուսանկարները` Bellingcat-ը փոխանցում է, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Բաբաքյար լեռան վրացական հատվածում:
Bellingcat-ի հոդվածագիր Մասիս Ինգիլիզյանը հիշեցնում է, որ դեռ օգոստոսին ադրբեջանցի պաշտոնյաներն ու Բաքվի մամուլը ազդարարում էին, թե հայ-ադրբեջանական պետական սահմանի Ղազախի հատվածում կարողացել են բարելավել մարտական դիրքերը: Կայքը մասնավորաբար հիշեցնում է Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովի օգոստոսի 16-ին ասված խոսքերը, թե «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է շփման գծում առաջ շարժվել մի քանի ուղղություններով և դիրքեր զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա»: Bellingcat-ի հեղինակը, չժխտելով ադրբեջանական առաջխաղացման փաստը, միաժամանակ ընդգծում է, որ այն իրականացվել է ի հաշվի երրորդ պետության` Վրաստանի:
Bellingcat-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը առնվազն չորս նոր հենակետեր են ստեղծել այս հատվածում, որոնք 140-ից 370 մետր հեռու են Ադրբեջանի բուն տարածքից և փաստորեն գտնվում են Վրաստանի Քվեմո-Քարթլի երկրամասում` Կիրաչ-Մուղանլո գյուղի դեմ դիմաց:
Ավելին, ըստ Bellingcat-ի հոդվածագրի, Վրաստանի տարածքում ստեղծված ադրբեջանական հենակետերից մեկը Բաքու-Գյանջա-Թբիլիսի մայրուղու վրա գտնվող վրացական «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետից ընդամենը 380 մետրի վրա է` գերիշխող բարձունքի վրա:
«Այս նոր տարածքները Ադրբեջանին մարտավարական առավելություն էին տալիս Հայաստանի հանդեպ: Հետագայում, սակայն, հայկական կողմը ևս հայտարարեց, որ պետական սահմանի այս հատվածում կարողացել է 140 հեկտար հավելյալ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանել, ինչը չեզոքացրեց ադրբեջանական առաջխաղացումը»,-գրում է Bellingcat-ը` նշելով, որ հայկական ուժերը ևս առաջացել են Բաբաքյար լեռան գագաթի ուղղությամբ: Կայքը, այդուհանդերձ, չի հստակեցնում, արդյոք հայկական ուժերը, ադրբեջանցիների օրինակով, դիրքերը բարելավել են Վրաստանի՞ հաշվին, թե՞ ոչ:
Աղբյուրը՝ Ազատություն


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի