ԱՄՆ-ն պետք է վճռականորեն արձագանքի Ադրբեջանում իրավունքների ոտնահարման դեպքերին
Վաշինգտոնում ակտիվիստների, իրավապաշտպանների խումբը, ինչպես նաև Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչներն ուրբաթ դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ կոչ անելով հանդես գալ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեմ, գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալությունը:
«Մենք ոգևորված ենք հոկտեմբերի 22-ին Բաքվում ԱՄՆ դեսպանատան արած հայտարարություններով, որում կոչ էր արվում Ադրբեջանի կառավարությանը հետաքննել ոստիկանության կողմից բռնության դեպքերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Սակայն մենք պետք է հստակ հայտարարենք, որ միայն այդ հայտարարությունը բավարար չէ»,- Ադրբեջանում մարդու իրավունքների թեմային նվիրված քննարկման ժամանակ նշել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Դանիել Բալսոնը:
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» առաջնորդ Ջամիլ Հասանլըի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարության լուռ արձագանքն ընդդիմության առաջնորդների և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների նկատմամբ բռնություններին միայն խորը հիասթափություն և ափսոսանք են առաջացնում:
«Ադրբեջանում անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում. մի կողմից օրեցօր աճում է ժողովրդի հասարակական-քաղաքական ակտիվությունը, իսկ մյուս կողմից՝ իշխող ռեժիմի կողմից կիրառվող բռնաճնշումները հասել են իրենց գագաթնակետին»,- ասել է նա:
Ըստ նրա՝ հոկտեմբերի 19-ին Ադրբեջանում տեղի ունեցած ընդդիմության ցույցի մասնակիցների և ընդդիմադիրների նկատմամբ խոշտանգումները նախապես պլանավորված են եղել իշխանության կողմից:
Հասանլըի կարծիքով՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելը «շատ վտանգավոր մասնագիտություն է»: Շատ քաղաքական գործիչների նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել, եղել են նաև սպանության դեպքեր:
Դանիել Բալսոնը, իր հերթին, նշել է, որ ցուցարարները հոկտեմբերի 19-ին հավաքվել էին՝ պայքարելու կոռուպցիայի, քաղաքաքական և քաղաքացիական իրավունքների սահմանափակումների դեմ:
Նա հավելել է, որ Վաշինգտոնում քաղաքական գործիչները վատ պատրաստակամություն են հայտնում պաշտպանելու այն, ինչի մասին այդքան շատ են սիրում դատողություններ անել: Այսպիսով՝ Սպիտակ տունը բազմիցս իր անհանգստությունն է հայտնել ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնությունների դեպքերի առնչությամբ:
«Եթե այս հայտարարությունները նշանակություն ունեն, ապա հանուն արդարության ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի ղեկավարության վրա»,- ասել է նա քննարկման ժամանակ:
Հասանլըի խոսքով՝ Ադրբեջանը ներկայում ավելի քան երբևէ ժողովրդավարական փոփոխությունների կարիք ունի: Ըստ նրա՝ ներկայում Ադրբեջանում արգելված է ցույցեր իրականացնել, ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներն ամեն անգամ ավելի շատ են դառնում, մամուլի և սոցիալական ցանցերի նկատմամբ հսկողության փորձն ավելի շատ հաջողություն է ունենում:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի