1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը». «Ալեքս հոլդինգը» 10-նյակում չկա
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Այս ընկերությունը վճարել է 40,59 մլրդ դրամի հարկ: Նկատենք, որ երկրորդ եռամսյակում եւս ցանկի առաջատարը այս ընկերությունն էր: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 32, 79 մլրդ հազար դրամի հարկ:
Փոփոխություն չի եղել նաեւ առաջին հնգյակի մյուս ընկերություններում: Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 40,277 մլրդ դրամի հարկ: նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր ընամենը 27,68 մլրդ դրամի հարկ: Ըստ էության, շուրջ 70 տոկոսով հարկերն ավելացել են:
«Գազպրոմ Արմենիան» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը (33.62 մլրդ դրամի հարկ): 2018 թ.-ի հունվար-սեպտեմբերին այս ընկերությունը վճարել էր 30,37 մլրդ դրամի հարկ:
Ցուցակի 4-րդ հորիզոնականում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որն այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում վճարել է 13,36 մլրդ դրամի հարկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9,28 մլրդ դրամի հարկ:
Առաջին հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը այս տարվա 9 ամիսներին վճարել է 12,52 մլրդ դրամի հարկ: Այս ընկերության հարկերը նույնպես նախորդ տարվա համեմատ աճել են (եղել է 12,36 մլրդ դրամ), բայց ոչ այնքան, որքան առաջին 4 հորիզոնականներում գտնվող ընկերությունների դեպքում:
Ցուցակի 6-րդ հորիզոնականում վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է 10,75 մլրդ դրամի հարկ:
7-րդ խոշոր հարկատում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը վճարել է 10,53 մլրդ դրամի հարկ: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 8-րդ տեղում է (9,7 մլրդ դրամի հարկ):
9-րդ հորիզոանականում է «Ջեյ Թի Այ Արմենիան» (9,26 մլրդ դրամի հարկ):
Տասնյակը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը՝ 9,1 մլրդ դրամի հարկերով:
Նշենք, որ 2019-ին 1000 խոշոր հարկատուները առաջին 9 ամիսներին վճարել են շուրջ 764,55 մլրդ դրամի հարկ:
Նախորդ տարվա 9 ամիսների համեմատությունը ույց է տալիս, որ ցանկի առաջին 9 հորիզոնականները զբաղեցնող ընկերությունները չեն փոխվել, սակայն, տեղափոխություններ այդտեղ եղել են: Օրինակ, «Գրանդ Տոբակոն» 3-րդից տեղափոխվելով 2-րդ հորիզոնական, «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը 9-րդ տեղից կտրուկ բարձրացել է եւ տեղ գրավել 4-րդ հորիզոնականում:
«Գազպրոմ Արմենիա»-ն 2-րդ հորիզոնականից իջել է 3-րդ տեղ, իսկ ահա Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ»-ը ընդհանրապես բացակայում է առաջին տասնյակից, թեեւ նախորդ տարի զբաղեցնում էր 4-րդ տեղը: Սա ՊԵԿ-ից բացատրել են նրանով, որ սեփականատերը իր ընկերությունը բաժանել է առանձին ընկերությունների, որոնց վճարած հարկերի հանրագումարը նույնիսկ ավելին է, քան նախորդ տարիներին:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...