Իսլամի պատմության մեջ ամենամեղսագործ իշխանությունն Էրդողանի կառավարությունն է
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Աբդյուլլաթիֆ Շեները կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա վարած արտաքին քաղաքականությունը:
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Էրդողանի կառավարման 17 տարվա ընթացքում Թուրքիան վերածվել է շանտաժների համար բաց և ռիսկային երկրի:
«Էրդողանի արտաքին քաղաքականության միջոցով հոսող արյունը, սեռական ոտնձգությունների ենթարկվող կանայք, ստրկավաճառական շուկաներում վաճառվող կանայք, անմեղ և որբացած երեխաներն արտացոլում են իսլամի պատմության ամենասարսափելի և ամենադաժան տեսարանները:
Տասնյակ հազարավոր մուսուլմաններ են խեղդվել Միջերկրական ծովն անցնելիս: Այդպիսի կեղեքիչ քաղաքականությունն ի՞նչ կապ ունի կրոնի և հավատքի հետ: Սա դավաճանական քաղաքականություն է իսլամի դեմ: Իսլամի 15-դարյա պատմության մեջ ամենամեղսագործ իշխանությունն Էրդողանի կառավարությունն է»,-ասել է Շեները:
Պատգամավորի խոսքով` Էրդողանի իշխանությունը շատ վտնագավոր է, քանի որ փորձում է ոչնչացնել Թուրքիայի Հանրապետության բոլոր արժեքները: Ընդդիմադիր գործիչը նաև նկատել է տվել, որ այն, ինչ 17 տարվա ընթացքում տեղի է ունեցել Էրդողանի կառավարման շրջանում, հանրապետական Թուրքիայի պատմության մեջ երբևէ տեղի չի ունեցել:
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի