ԲԿ-ում մինչ այժմ քննարկում են Ռոբերտ Քոչարյանի պահվածքը
«Փաստ»-ը գրում է․
Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է կալանքի տակ, տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ նախ՝ բուժզննության, այնուհետև՝ վիրահատության։ Երկուշաբթի Քոչարյանն արդեն ապաքինված վերադարձավ «Կենտրոն» ՔԿՀ։
Հիվանդանոցի մեր աղբյուրները փոխանցում են, որ ԲԿ-ում հիմա էլ շարունակում են քննարկել Քոչարյանի պահվածքն ու կեցվածքը հիվանդանոցում։
Բժիշկներն ու անձնակազմի անդամները միմյանց հետ զրույցներում շեշտում են թե՝ «տեսա՞ր՝ ինչ հարգանքով, չափած-ձևած մարդ է Քոչարյանը»:
Ըստ մեր զրուցակցի, շատերին հատկապես զարմացրել է, որ երկրորդ նախագահը բոլորի հետ էլ շփվել է շատ բարեհամբույր, ընդգծված հարգանքով։
Չնայած պահպանման հատուկ ռեժիմին (պալատը հսկվել է ՔԿՎ ծառայողների կողմից) մթնոլորտը հիվանդանոցի այդ հարկում բացարձակ լարված չի եղել նաև Քոչարյանի բարձր տրամադրության ու կատակների շնորհիվ։
Ի դեպ, այս հանգամանքը ևս մեր զրուցակցի խոսքերով, շատ է զարմացրել հիվանդանոցի անձնակազմին, որովհետև միշտ լսել են, որ Քոչարյանը «չոր ու խիստ մարդ է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...