Doing Business վարկանիշում Հայաստանն իջել է 6 դիրքով
Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business նոր ամենամյա վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում, ինչը 6 դիրքով ցածր է, քան անցած տարի։
Եթե համեմատենք Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ, ապա Հայաստանից ավելի վատ ցուցանիշներ ունեն Բելառուսը, որը մեկ տարում 37-ից իջել է 49-րդ տեղ, եւ Ղրղզստանը, որը մեկ տարում 70-ից իջել է 80-րդ տեղ։
Ղազախստանը բարձրացել է 28-ից 25-րդ տեղ, Ռուսաստանը՝ 31-ից 28։
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մյուս պետություններն ունեն հետեւյալ դիրքերը. Ադրբեջան՝ 34, Մոլդովա՝ 48, Ուզբեկստան՝ 69, Տաջիկստան՝ 106։
Համաշխարհային վարկանիշի առաջին եռյակում են Նոր Զելանդիան, Սինգապուրը եւ Հոնկոնգը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...