Գործադիրն արտոնություն կտա Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը
Գործադիրը հոկտեմբերի 24-ի նիստում արտոնություն կտրամադրի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կոնցեռն»-ի մաս կազմող «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ընկերությանը:
Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118 մլն 945 հազար դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար՝ շուրջ 25.9 մլն դրամ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` 160-170 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
«ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։
Ընկերությունը զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։
Ներկայումս ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ձեռք է բերել նոր շշերի կաղապարներ և պատրաստվում է ձեռք բերել նոր, ավելի մեծ արտադրողականություն ունեցող շշալցման հոսքագիծ, որը հնարավորություն կտա ընդլայնելու արտադրատեսականին և կնպաստի նախատեսված ներկրվող ապակյա շշերով շշալցման աշխատանքների արագ և արդյունավետ կազմակերպմանը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...