ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն անհանգստացած են Բաքվում ոստիկանության կողմից չարտոնված հանրահավաքի ցրման ժամանակ կիրառված ուժի առնչությամբ եւ կոչ են արել ազատ արձակել ակցիայի ժամանակ կալանավորվածներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կոչ ենք անում իշխանություններին հանել խաղաղ ցույցերի սահմանափակումները, ազատ արձակել բոլոր անօրինական կալանավորվածներին եւ հետաքննել ենթադրյալ խոշտանգումների եւ ոչ ճիշտ վերաբերմունքի դեպքերը»,- ասվում է Շտեֆան Շենահի (Ավստրիա) եւ Ռոջեր Գեյլի (Մեծ Բրիտանիա) հայտարարությունում, որոնք ոստիկանության գործողություններն անվանում են «անիրավաչափ եւ անհամամասնական»։
Իրենց հայտարարությունում խորհրդարանականները պնդում են, որ փողոցային ակցիայից մեկ օր առաջ կալանավորվել էին Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առնվազն տասը անդամներ, նրանք դատապարտվել էին 60 օրվա վարչական կալանքի։ Նրանք նաեւ ներկայացրել են չհաստատված տվյալներ կտտանքների մասին, որոնք կիրառվել են հանրահավաքում կալանավորվածների հանդեպ, եւ հավաստիացնում են, որ որոշ կալանավորվածների գտնվելու վայրի մասին մինչ այժմ տվյալներ չկան։
«Այս տխուր իրադարձությունները պետք է դիտարկել հավաքների ազատության շարունակվող խախտումների եւ սահմանափակումների (առավել ընդհանուր) իրադրության համատեքստում, որոնք խոչընդոտում են կառավարության քննադատների եւ հակառակորդների գործունեությանը»,- գրում են պատգամավորները։
Հոկտեմբերի 19-ին ոստիկանությունը Բաքվում կասեցրել է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» (ԴՈւԱԽ) ընդդիմադիր կազմակերպության փորձը՝ չարտոնված հանրահավաք անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում, կալանավորվել է 60 մարդ։
Նախօրեին Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը հանդես են եկել հայտարարությամբ՝ նախազգուշացնելով ընդդիմությանը, որ բոլոր հակաիրավական գործողությունները վճռականապես կկասեցվեն եւ օրինախախտների դեմ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված լուրջ միջոցներ, ներառյալ քրեական պատասխանատվության ենթարկելը։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի