ՀՀ-ն պետք տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր. Հրանտ Բագրատյան
ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր, ինչպես նաև վերակառուցի յուր վարկային պորտֆելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման հետ կապված շատերը դիմում են մեկնաբանության համար։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ կարծիքս։
Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում փողն ու արժեթղթերը շատ են էժանացել։ Այսպես, ԵԿԲ-ի (եվրո) և ԴՌՀ-ի (դոլար) տոկոսադրույքները տատանվում եմ 0-1 միջակայքում։ ԱՄՆ-ում 10 կամ 30 տարվա արժեթղթերի համար վճարում են 1,3 - 1,5 տոկոս (ավելի քիչ, քան 3 տարվա արժեթղթերը): Եվրոպական առնվազմ 3 երկրի (Շվեյցարիա, Հոլանդիա, Դանիա) ԿԲ անցել է բացասական տոկոսադրուքների։ Նույնն է իենի պարագայում։ Նման արտառոց պայմաններում, ինչպես նշել էի ավելի վաղ, ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր, ինչպես նաև վերակառուցի յուր վարկային պորտֆելը։ Այս առումով պետական պարտքի վերակառուման հետ կապված նոր, ավելի էժան պարտքի ներգրավումը ճիշտ քայլ է։ Սակայն կան բայցեր։
1. Չինաստանն առաջակում է 2,5 անգամ ավելի էժան փող պարտքերի և 3 անգամ էժան փող ներդրումների համար։ Չօգտվել նման հնարավորությունից նշանակում է տվյալ դեպքում 45-90 մլն դոլարի վնաս հասցնել պետությանը։
2. ԵՄ-ն, ԱՄՆ-ն ՀՀ կառավարությանը կոչ են անում զերծ մնալ ՉԺՀ հետ համագործակցելուց։ Այդ երկրներում հետագա զարգացման էներգիան հիմնականում մարել է։ Չինաստանը նման բան չի անում։ Բացի սովորական առևտրից ու փող վաճառելուց այս երկիրը պատրաստ է նաև գործատու դառնալ ՀՀ համար։
3. Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՌԴ հետ խնդիրներ չի առաջացնում։
3. ՉԺՀ-ն ուզում է և կարող է ՀՀ սպառազինության մակարդակը շեշտակիորեն բարձրացնել»,- գրել է նա։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...