Էրդողանի կուսակցությունը դանդաղ խորտակվում է․ տասնյակ հազարավոր մարդիկ լքում են ԱԶԿ-ն
Թուրքիայում մոտ 60 000 մարդ լքել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ԱԶԿ-ի պարտության հետ, BirGün օրաթերթում գրում է մեկնաբան Գյուվեն Գյուրկան Օզտանը։
ԱԶԿ-ին անդամակցումը Թուրքիայի քաղաքացիների համար շատ դռներ է բացել եւ համարյա պարտադիր է եղել, եթե որեւէ մեկը ցանկացել է խոշորամասշտաբ տենդեր շահել կամ աշխատանք գտնել հարազատի համար, նշում է հեղինակը՝ հավելելով, որ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետի ընտրություններում ԱԶԿ-ի պարտությունից հետո կուսակցության տնօրինության տակ եղած ռեսուրսները զգալիորեն կրճատվել են։
Նրա խոսքերով, ներկայում պայքար է գնում կարկանդակի մեծ կտորի համար, քանի որ կուսակցական էլիտան չի ցանկանում կիսել այն։
Մեկը մյուսի հետեւից կոռուպցիոն պատմությունների բացահայտմանը զուգընթաց՝ ԱԶԿ-ի կարեւոր անդամները հրաժարական են տալիս, որպեսզի նոր կուսակցություններ ստեղծեն, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուժ չի մնում, որպեսզի կանգնեցնի նրանց, քանի որ կուսակցությանն անդամակցությունը թանկ է նստում։ Երկրի պահպանողականներին միավորող Էրդողանի, որպես առաջնորդի, վարկանիշը կասկածի տակ է դրվում։
Էրդողանի դաշնակիցը՝ ազգայնականների առաջնորդ Դավլետ Բախչելին, տեսնում է, որ որոշ ընտրողներ, որոնք հեռացել են իշխող կուսակցությունից, իրեն են միացել, եւ հասկանալով, որ իր կուսակցությունը կարրող է առաջինը դառնալ Էրդողանի հետ դաշինքի լուծարումից հետո, ավելի է ուժեղացնում ճնշումը։ Հեղինակը նշում է, որ շատերը հասկանալով, որ ԱԶԿ-ն խորտակվում է, փախչում են նավից։
Նախարարները, որոնց ԱԶԿ-ն նշանակել է մասնավոր ոլորտից, խորացնում են իրավիճակը, քանի որ բյուրոկրատական մեխանիզմները, որը կառավարությունը պետք է կանոնակարգեր, ունակ չեն լուծել ամենահիմնական խնդիրները։
Մեկնաբանի խոսքերով, երկրում ներկա խնդիրների արմատական պատճառը նախագահական համակարգն է։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի