Թուրքական իշխանությունների նոր թիրախ են դարձել գրքերը
Թուրքիայի իշխանությունները հետապնդում են հեղինակներին եւ հրատարակիչներին՝ կառավարության կողմից վերջին 3 տարում հարյուր հազարավոր գրքեր ոչնչացնելու հաղորդագրությունների ֆոնին, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով Media Line-ին:
Մեհմեդ Սաբունկուի եւ Kaynak հրատարակչության դեմ մեղադրանքների պատճառ է դարձել նոր գիրքը, որում ասվում է Օսմանյան կայսրության շրջանում մանկապղծության տարածվածության մասին:
«Նման սպառնալիքները արդարացի չեն: Դա վատ է ինչպես հրատարակչի համար, այնպես էլ խոսքի ազատության տեսանկյունից»,- ասել է նա:
Մայիսին գրքի հեղինակն ու իր հրատարակիչը ձերբակալվել էին այն բանից հետո, երբ հեղինակի վեպից հատվածներ էին հրապարակվել սոցցանցերում եւ վրդովմունք առաջացրել՝ կապված երեխաների նկատմամբ սեռական բռնության նկարագրության հետ:
Սաբունկուն ասել է, որ այսօր հրատարակիչների դեմ դատական գործերն այնքան տարածված են, որ նրանց փաստաբանները հրատարակումից առաջ բոլոր գրքերը ստուգում են: Թուրքիայում մի շարք հրատարակություններ սկսել են ինքնացենզուրան՝ իշխանությունների հետ խնդիրներից խուսափելու համար: Սաբունկուի խոսքով՝ ինքը կշարունակի հրապարակել այն, ինչ ցանկանում է:
2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիային իշխանությունները թիրախավորեցին ոչ միայն մարդկանց, այլ նաեւ գրքերը:
Օգոստոսին Թուրքիայի կրթության նախարարը հայտարարեց, որ հեղաշրջման փորձից հետո իշխանություններն ավելի քան 300 000 գիրք են ոչնչացրել՝ կապված Գյուլենի շարժման հետ: Թուրքիան շարժմանը մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձի հետ կապի մեջ, սակայն շարժումը հերքում է մեղադրանքները:
«Արգելված են ոչ միայն գրքերը. կառավարության դեմ ցանկացած քննադատություն արգելված է՝ թե թերթերում, թե համացանցում»,- ասել է Cumhuriyet-ի վերլուծաբան Զեյնեպ Օրալը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի