«Պարոն Էրդողանին է պետք հեռացնել ԱԶԿ-ից` կուսակցության ծրագրից շեղվելու համար». Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր
Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին և իր 3 համակիրներին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռացնելու ընթացակարգ սկսելուց հետո Թուրքիայի ներքաղաքական դաշտում ակտիվացել է այն դիսկուրսը, որ իշխող կուսակցության ներսում կան հակասություններ, և կա մի ստվար զանգված, որը քննադատում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Աբդյուլլաթիֆ Շեները, գրում է artigercek.com-ը:
Ավելի վաղ Թուրքիայի նախկին արտգործնախարարը նշել էր, որ գիտի տեղեկություններ, որոնց հրապարակումը ոմանց համար կարող է ճակատագրական լինել, ինչի առնչությամբ ընդդիմադիր պատգամավորը նշել է. «Դավութօղլուի պարտականությունն է հրապարակել ի պաշտոնե, իր քաղաքական դիրքի արդյունքում տիրապետած այդ տեղեկատվությունը»:
Շեները նշել է, որ ԱԶԿ-ում խրախուսվում է կուսակցությունը որևէ պարագայում չքննադատելը՝ հավելելով. «Ըստ իս, պարոն Էրդողանին է պետք հեռացնել կուսակցությունից՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ծրագրից շեղվելու համար»:
Ավելի վաղ նշվել էր, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, որն իր համակիրների հետ միասին պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) հեռացվելու է կուսակցության ներքին կանոնադրության 117-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշներով, մասնավորապես՝ «Կուսակցության ղեկավարների, անդամների կամ կուսակցության վերաբերյալ հանրությանն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու, զրպարտիչ, վիրավորական, սևացնող և նվաստացնող հայտարարություններ» անելու համար:
Վերջին շրջանում Դավութօղլուին ԱԶԿ-ում անվանում էին «դավաճան», որին ի պատասխան նա նշել է. «Եթե ահաբեկչության դեմ պայքարի հարցում «տետրերը բացվեն», բազմաթիվ մարդիկ «մարդու երես չեն տեսնի»»:
Դավութօղլուն Թուրքիայի վարչապետն է դարձել 2014 թվականին՝ 5 տարի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, սակայն 2016 թվականին նա անսպասելիորեն վիճել է Էրդողանի հետ, ինչից հետո հրաժարական է տվել:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի