Հրանտ Դինքի հետ հանդիպումը եղել է հետախուզության պահանջով. Ստամբուլի նախկին փոխնահանգապետ
Ստամբուլում Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ ցուցմունք է տվել Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգյուն Գյունգյորը։
Ստամբուլի հայկական «Ակոս»–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգյուն Գյունգյորը դատարանում պատմել է, որ 2004 թվականին Հրանտ Դինքին հրավրել է նահանգապետարան Ազգային հետախուզության ծառայության (MIT) պահանջով։
«Քանի որ ես ազգային փոքրամասնությունների գծով փոխնահանգապետն եմ, ես եմ հրավիել Հրանտ Դինքին իմ աշխատասենյակ։ Հանդիպմանը ներկա են եղել MIT–ի աշխատակիցները, որոնց որպես իմ ազգական եմ ներկայացրել Դինքին։
Մենք Դինքին ասեցինք, որ իր հրապարակումը, ըստ որի Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչու Սաբիհա Գյոքչենը Ցեղասպանությունից փրկված հայուհի է, խիստ բացասական արձագանք է գտել Թուրքիայում, եւ հայկական կառույցները թիրախում կարող են հայտնվել։ Հանդիպումը շատ ջերմ է անցել։ Որեւէ սպառնալիք չի եղել։ Դրանից հետո ես հանդիպման մասին պատմել եմ նահանգապետին»,–ասել է Էրգյուն Գյունգյուրը։
Նա նաեւ պնդել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ Հրանտ Դինքին սպառնացել են, եւ ի պաշտոնե ինքը իրավասություն չի ունեցել անվտանգության հետ կապված որեւէ քայլ անել։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Էրգյուն Գյունգյորի հետ հանդիպմանը MIT–ի աշխատակիցները սպառնացել են Հրանտ Դինքին։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի