«Այսօր աշխարհում զարգացած երկրների թվում գրեթե չկա մի երկիր, որ միջուկային մարտագլխիկով հրթիռ չունենա, բոլորն ունեն». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիր ունենալու և խաղաղության գաղափարներին:
«Ուրեմն ինչ-որ մեկն իր ձեռքին ռումբով քեզ վրա հարձակվի, դու էլ ասես՝ «ես խաղաղության կողմնակից եմ», և փակե՞ս ամբողջ ռազմարդյունաբերական համալիրը: Հարգելի՛ եղբայրներ և քույրեր, ոմանց ձեռքում միջուկային մարտագլխիկով հրթիռ կա, և ոչ մեկ կամ երկու հատ, իսկ իմ ձեռքում միջուկային մարտագլխիկով հրթիռ չլինի՞: Ես սա չեմ ընդունում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը հավելել է, որ աշխարհում գրեթե չկա մի զարգացած երկիր, որ միջուկային մարտագլխիկով հրթիռ չունենա, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը, առանց նշելու երկրի անունը, հրապարակել է այդ երկրի նախկին նախագահներից մեկի հետ ունեցած երկխոսությունից հատված: Ըստ Էրդողանի՝ այդ անձը բողոքել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն ունեն 12 500-ից 15 000 միջուկային մարտագլխիկով հրթիռ, իսկ նրա ձեռքում 7 500 հատ կա և ինքն ավելացնելու է:
Էրդողանը բողոքել է, որ նման մրցավազքի պայմաններում, միջուկային զենք ունենալու հարցում Թուրքիային ասում են. «Տե՛ս հա, հանկարծ դու չանես»: Նա անդրադարձել է նաև Իսրայելի՝ միջուկային զենք ունենալու հարցին, նշելով, որ Իսրայելն ամեն առիթով դրանով է վախեցնում:
Էրդողանը նշել է, որ 5 օր առաջ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու հարցի առնչությամբ և նրան ասել, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի նույն պայմաններով վաճառել ամերիկյան Patriot համակարգերը, ապա Թուրքիան պատրաստ է գնել դրանք: Նրանք պայմանավորվել են ՄԱԿ-ի շրջանակներում հանդիպել և խոսել սույն հարցի վերաբերյալ:
Էրդողանն իր ելույթում կարևորել է այլընտրանքային աղբյուրներ ունենալը, այդ թվում` միգուցե Չինաստանի հետ համագործակցությունը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի