Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են
Թուրքիայի մայրաքաղաքում, Վանում, Ստամբուլում, Մարդինում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի միջոցառումներ՝ ընդդեմ ներքին գործերի նախարարության՝ Մարդինի, Դիարբեքիրի, Վանի քաղաքապետների պաշտոնանկության որոշման:
Ոստիկանությունը ցրել է տարբեր քաղաքներում իրականացվող ցույցերը և բազմաթիվ ցուցարարների բերման ենթարկել: Նշվել է, որ Դիարբեքիրում բազմաթիվ բերման ենթարկված քաղաքացիների շարքերում կան նաև տարեց կանայք:

Երկրի որոշ շրջաններում արգելվել են ցույցերի ու հավաքների անցկացումը, մասնավորապես Իզմիրի նահանգապետարանը 10-օրյա ժամկետով արգելել է որևէ ցույց և հավաք իրականացնել, իսկ Մարդինում արգելքը սահմանվել է մեկամսյա ժամկետով: Իսկ Դիարբեքիրում քաղաքապետարանի առջև հավաքված ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ:
.jpg)
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնից հեռացրել էր Մարդինի, Դիարբեքիրի և Վանի քաղաքապետներին, որոնք ներկայացնում են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP): Այդ որոշման համար որպես հիմնավորում նշվել է, որ քաղաքապետների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածներով:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի