Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Մհեր Սեդրակյանի որդու նախագծին
Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու` Դավիթ Սեդրակյանի հիմնադրած «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի նախագծին, որը երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ է իրականացնելու Սյունիքի մարզի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում :
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատել է եզրակացությունը:
Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, հիշեցնենք, Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, Հանրապետական կուսակցության անդամ է:
Հանքերևակումը գտնվում է Նռնաձոր գյուղից 5 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք, Շվանիձոր գյուղից՝ 4,5 կմ դեպի հյուսիս-արևելք: Նախնական հայտում ընկերությունը հայտնել էր, որ այն համընկնում է «Արևիկ» ազգային պարկի տարածքի հետ: Այնուհետև փոփոխություններ էր կատարել, որտեղ այլևս չէր նշվում այդ համընկնման մասին, չնայած էական փոփոխություններ ոչ տարածքի չափի, ոչ էլ տեղամասի տեղի չէր ունեցել:
Այդուհանդերձ, Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացությունը տվել է փորձաքննական մի քանի պահանջների բավարարման պայմանով, դրանցից մեկը վերաբերում է հենց «Արևիկ» ազգային պարկին.
Փորձաքննական հետևայլ պահանջերն են առադադրվել.
Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել բացառապես հայցվող տարածքին համապատասխան՝ բացառելով «Արևիկ» ազգային պարկի տարածքում որևէ աշխատանքի իրականացում:
Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է խստագույնս հետևել նախնական գնահատման հայտի փաստաթղթերում ամրագրված բնապահպանական միջոցառումների և ծրագրի պահանջներին, իսկ դրանց չբավարարման դեպքում ներառել լրացուցիչ միջոցառումներ՝ պարտադիր պահպանելով բնապահպանական բոլոր նորմերը:
«Կովկասի տարածաշրջանում Հայաստանում պահպանվող տարածքների աջակցության» ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվող «Արևիկ» ազգային պարկի սահմանների ճշտման աշխատանքների արդյունքում, երկրաբանական ուսումնասիրության համար առանձնացված տարածքները ազգային պարկի տարածքի հետ համընկնելու դեպքում, բացառել համընկնող տարածքներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացումը:
Այսպիսով, «Նարիպրոֆ» ՍՊԸ-ն այս տարի պետք է արդեն սկսի, իսկ 2021-ին ավարտի այդ ուսումնասիրությունները:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...