Էլինան 5-րդ տեղում
Ապրիլի 21-ին Ռիգայում կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության տասներորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց գերմանուհի Էլիզաբեթ Պետցի հետ եւ մրցաշարային աղյուսակում 7 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:
Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին: Մկրտչյան` 6 միավոր (43-րդ տեղ), Գալոյան` 5 միավոր (84-րդ), Գեւորգյան` 4.5 միավոր (91-րդ տեղ):
Ապրիլի 22-ին կանցկացվի եզրափակիչ տուրը: Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա