Աշխարհի ամենահարուստ ընտանիքները ժամը մեկ մեծացնում են իրենց կարողությունը 4 մլն դոլարով
Bloomberg գործակալությունը նշել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքներին, որոնք ժամը մեկ մեծացնում են իրենց կարողությունը 4 մլն դոլարով:
Այդպիսով, համաձայն հաշվարկների, ստացվում է, որ մեկ րոեում աշխարհի ամենահարուստ ընտանիքները 70 000 դոլար են վաստակում եւ մեկ օրում՝ 100 մլն դոլար:
«Հենց այդ կերպ է մեծանում Ուոլթոնների կարողությունը, կլան, որը կանգնած է Walmart ընկերության հետեւոմ, եւ ներառված է անցած տարվա ամենահարուստ ընտանքիների ցուցակում»,- նշում է գործակալությունը:
Ուոլթոնների կարողությունը 2018թ. 39 միլիարդից հասել է 191 միլիարդի: Նրանցից ետ չեն մնում նաեւ այլ կլաններ, օրինակ, Մարսերի ընտանիքը, որը զբաղվում է նույնանուն շոկոլադե բատոնների արտադրությամբ, այս տարի կարողությունը մեծացրել է 37 մլրդ դոլարով: Այժմ նրանց կարողությունը կազմում է 127 մլրդ դոլար:
Երրորդ տեղում է Koch Industries ընկերության ժառանգորդներ Կոխերի ընտանիքը, որոնց կարողությունը հասել է 125 մլրդ դոլարի:
Գործակալությունը նշում է, որ ընդհանուր առմամբ այդ 25 ընտանիքները տնօրինում են 1,4 տրիլիոն դոլար, ինչը 24%-ով շատ է՝ համեմատած անցած տարվա հետ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...