BBC. Կա տեսակետ, որ 2008-ի արյունալի բախումները հրահրել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը
Բրիտանական BBC հեռուստաընկերության պաշտոնական կայքը այսօր ծավալուն հովածով անդրադարձ է կատարել Մարտի 1-ի գործին: Հոդվածագիրը նկատում է, որ նոր իշխանությունների էմոցիոնալ հայտարարությունները և քննության ոչ թափանցիկ լինելը հարցեր են առաջբերում գործի քաղաքակն լինելու և իշխանության կողմից դատարանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու մասով:
Ըստ հոդվածագրի այս կասկածները հատկապես փաստարկվում են, քանի որ գործող վարչապետը 2008 թվականին բողոքի ակցիաների կազմակերպիչներից էր և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ: Հոդվածագիրը նաև նկատում է, որ գործը քննող կառույցը՝ ՀՔԾ-ն գործում է վարչապետի ենթակայության տակ:
Հոդվածում նշվում է նաև, որ ըստ որոշ տեսակետների արյունալի բախումների հրահրողները եղել են թեկնածու Տեր-Պետրոսյանը և իր աջակից Նիկոլ Փաշինյանը: Նրանք ագրեսիվացրել են հասարակությանը, որը և դեպքերը տարել է դեպի արյունալի ավարտի:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Պոլ Ստրոնսկին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ քննությունը առավելագույնս թափանցիկ պետք է լինի, քանի որ գործող վարչապետը այդ իրադարձությունների մասնակից է եղել.Ես հարցեր ունեմ այս քննության մասով,-ասել է փորձագետը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...