Հայտնի են Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող DJ-ների անունները
Ամերիկայան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցանկը:
Առաջին տեղում հայտնվել է The Chainsmokers խումբը՝ բաղկացած Ալեքս Փոլից և Էնդրյու Թագարթից: Վերջիններս 2019թ.-ին 46 մլն դոլար են աշխատել:
Երկրորդ տեղում պրոդյուսեր Marshmello-ն է, որի եկամուտը 40 մլն է կազմել: Ըտտ Forbes-ի՝ վերջին տարում նրա եկամուտը կրկնակի աճել է:
Նախորդ տարիներին ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցանկը գլխավորած Քելվին Հարիսն այս տարի 3-րդ տեղում է հայտնվել: Ընթացիկ տարում նա արդեն 38,5 մլն դոլար է աշխատել:
Ցուցակում տեղ են գտել նաև Սթիվ Աոկին (30 մլն դոլար), Diplo-ն (25 մլն դոլար), Tiësto-ն (24 մլն դոլար), Մարտին Գարիքսը (19 մլն դոլար), Դևիդ Գետտան (18 մլն դոլար), Zedd-ը (17 մլն դոլար) և Արմին վան Բյուրենը (15 մլն դոլար):
Ավելի վաղ Forbes-ը հրապարակել էր նաև 2019թ.-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...