Հայաստանում արդարադատության կայացումն այլընտրանք չունի. դատավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՀԴատավոր Դավիթ Գրիգորյանը, ում ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել կեղծիք կատարելու համար, հանդես է եկել հայտարարությամբ։
Այն ներկայացնում ենք ստորեւ՝
Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացել եք, երեկ ինձ մեղադրանք է առաջադրվել, որը ես անհիմն եմ համարում ու չեմ ընդունում։ Ինձ առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ կարծում եմ առիթներ կլինեն արտահայտվել։ Այսօր սակայն ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շուրջ 100 փաստաբաններին, ովքեր հրապարակային իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանելու ինձ քրեական գործի շրջանակներում։
Հարգելի ընկերներ, ձեզնից շատերին ճանաչում եմ անձամբ մեր ընդհանուր աշխատանքի բերումով, շատերիդ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում, ու ձեր քայլն ուղղված է ոչ այնքան դատավոր Դավիթ Գրիգորյանին սատարելուն, որքան մեր Հայրենիքում անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին ճշնշումների ու հետապնդումների բացառմանը։ Հպարտ եմ ու զգացված այն հանգամանքից, որ արդարադատության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասը հանդիսացող փաստաբանության ներկայացուցիչները անտարբեր չեն մնացել զարգացումներից։
Բոլորիդ միասին ու անհատապես հայտնում են իմ խորին շնորհակալությունը։ Խնդրելու եմ իմ պաշտպաններին ձեզ պարբերաբար տեղեկացնել գործի ընթացքի մասին, հպարտությամբ կընդունեմ յուրաքանչյուրիդ ցանկացած օժանդակություն։
Հայաստանում արդարադատության կայացումն այլընտրանք չունի, ու այդ ճանապարհին միշտ կարևոր է եղել ու լինելու է փաստաբանության դերը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...