Ադրբեջանցի փորձագետը ռուսական հետք է տեսել ՄիԳ-29-ի կործանման մեջ
Ադրբեջանցի փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ռուսական հետք է տեսել հուլիսի 24-ին ՄիԳ-29 կործանիչի կործանման մեջ։
Ինչպես ասել է Ջաֆարովը Minval.az-ի հարցազրույցում, միանգամայն հավանական է, որ անհետացած կործանիչը կարող էր կործանվել Ռուսաստանի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգերից մեկի օգտագործման հետեւանքով, օրինակ՝ այսպես կոչված «Կրասուխա-4»-ի կամ «Լեեր-3»-ի։ Նրա խոսքով՝ ՌԷՊ այդ համակարգը, որը կիրառվել է Սիրիայում, կարող է լայն դիապազոնի հաճախականության խանգարումներ առաջացնել։ Եվ ՆԱՏՕ գեներալները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել այն առնչությամբ, որ այդ համակարգերը խոչընդոտներ են ստեղծում դաշինքի ինքնաթիռների թռիքչի համար։ «Կրասուխա-4» համալիրի գործողության հեռավորությունը գնահատվում է 150-300 կիլոմետր, բայց ասում են, որ այն ավելացվել է երկու անգամ, մինչեւ 600 կիլոմետր։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը չի թաքցնում, որ օգտագործում է նման համակարգեր։ Այդ նույն Սիրիայում ՌԷՊ այդ համակարգերը խափանում էին կոալիցիայի առջեւ դրված խնդիրները»,- ավելացրել է զինվորական մասնագետը։
Ջաֆարովը կտրականապես դեմ է, որպեսզի կործանված ՄիԳ-29-ի «սեւ արկղը» վերծանման հանձնվի ռուսական կողմին. «Ռուսաստանը շահագրգիռ կողմ է։ Անգամ 2008, 2010 եւ 2011 թվականներին, երբ մեր ՌՕՈւ թռչող սարքերը աղետի էին ենթարկվում, մինչեւ օրս չի եղել տեղեկատվություն այն մասին, որ նրանք մեզ տրամադրեն հետազոտությունների արդյունքները։ Թեեւ պարտավոր էին։ Անհրաժեշտ է հասնել այն բանին, որպեսզի «սեւ արկղի» վերծանումը տեղի ունենա երկրներից մեկում, որին մենք վստահում ենք»,- ասել է Ջաֆարովը։
Նշենք, որ 2008-ից Ադրբեջանում տեղի ունեցած ռազմաավիացիոն տեխնիկայի չորս կործանումների հետեւանքով զոհվել է 6 մարդ, երկուսին հաջողվել է կենդանի մնալ։ Հուլիսի 24-ին ԱՀ ՌՕՈւ կործանիչն ընկել է Կասպից ծովը։ Ինքնաթիռի վայր ընկնելու տեղը գաղտնի է պահվում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է