Forbes: Հայկական ծագմամբ ութ գործարարներ մտել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց նոր ցանկի մեջ
Forbes ամսագիրը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որի մեջ մտել են նաեւ հայկական ձագմամբ ութ գործարարներ։
18-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Մագնիտ» ցանցի գլխավոր տնօրեն, 49 ամյա Սերգեյ Գալիցկին (մինչ ամուսնությունը Հարությունյան)։ Նրա ունեցվածքը 6,8 միլիարդ դոլար է։
«Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը գրավել է 32-րդ տեղը։ Նրա ունեցվածքը ավելացել է 300 միլիոն դոլարով եւ կազմում է 3,4 միլիարդ դոլար։
«Ռոսգոսստրախ» կազմակերպության ղեկավար եւ համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը հայտնվել է 48-րդ տեղում՝ 2 միլիարդ դոլար ունեցվածքով։
Մեկ այլ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը գրավել է 99–րդ տեղը։ Նրա ունեցվածքը կազմում է 950 միլիոն դոլար։
«Սկարտել» կազմակերպության հիմնադիր եւ սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը 123-րդ տեղում է։ Հեռահաղորդակցության ոլորտում մասնագիտացող գործարարի կարողությունը գնահատվում է 800 միլիոն դոլար։
Ցուցակում են հայտնվել նաեւ Նիկոլայ (146) եւ Սերգեյ (147) Սարկիոսով եղբայրները։ Forbes-ի համաձայն նրանք ունեն 700միլիոն դոլար։
Forbes-ի ցանկում է հայտնվել նաեւ Mamba եւ Badoo ծանոթությունների գործակալության հիմնադիր Անդրեյ ԱՆդրեեւը (Անդրեյ Օհանջանյանց)։ Լոնդոնում բնակվող 43–ամյա ինտերնետային ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 500 միլիոն ԱՄՆ դոլար։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է