Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց
Հայաստան

Մաքսակետի պետը ծեծի է ենթարկել գործարարին

Հուլիսի 25-ի գիշերը Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին և արգելել, որ նրա բեռը դուրս գա մաքսատան տարածքից։ Վերջինս գերմանական Deutsche Post /Գերմանական փոստ/ ընկերության սեփականատերն է և առաքումներ է կատարում Գերմանիայից Հայաստան։

Նա պատմում է, որ երբ իր բերած բեռի մաքսային ձևակերպումները կատարած, նստել է ավտոմեքենա, որ շարժվի դեպի Երևան, Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ իրեն դուրս է հրավիրել մեքենայից, ապա սպառնացել․ հայհոյել, գոռացել եւ ի վերջո հարձակվել իր վրա։ «Քեզ Շմայսի տեղն ե՞ս դրել, ամեն ամիս սենց գռուզ ես բերում»,- ասել է մաքսակետի պետը, ապա ինքն ու իր աշխատողները ծեծելով, ձեռքերը ոլորելով խլել են Արթուր Խառատյանից բեռնատարի բանալին և մեքենան կալանավորել։ Այսօր Արթուր Խառատյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, հաղորդում տալով այն մասին, թե ինչ է կատարվել Հայաստանի մաքսային սահմանում, որը պետք է բոլոր առումներով օրինակելի գոտի լինի։ Նա նաև գնացել է պետեկամուտների կոմիտե, պահանջելու՝ հետ վերադարձնել իր բեռը։

«Ես եմ ստեղ որոշում, վերևից ներքև, արա։ «Արա»- ով էին հետս խոսում։ Լկտի մարդիկ են, հին հանրապետականներից մնացած։ Միշտ մաքսայինն անցնելուց իրենց 1000 եվրոն տվել, անցել եմ, հիմա որ էլ իրեն չի հասնում, պետությանն եմ տալիս, վատ ա զգում», - ասում է Արթուր Խառատյանը։ Նա մեզ պատմեց իր հետ կատարվածի մասին։ «Մաքսավորները չներկայացան։ Երբ խնդրեցի ներկայանալ, ասեցին՝ դու ո՞վ ես, որ մենք քեզ ներկայանանք։ Երկու-երեք հոգով կողքերս էկան, բռունցքներով խփում էին փորիս, քացով՝ ոտքիս։ Վանաձորից մաքսայինի պետի տեղակալ կար՝ Մելիքյան անունով՝ մի լկտի, դա խփեց առաջինը»։

Ծեծկռտուքի պատճառը մաքսազերծման ժամանակ առաջացած տարաձայնություններն են եղել։ Արթուր Խառատյանը, որը Գերմանիայի քաղաքացի է և 2017 թվականից փոստային առաքումներ է կատարում այս երկրից, ասում է, որ մշտապես խնդիրներ ունի, քանի որ Բագրատաշենում չեն կարողանում լրացնել բեռն ուղեկցող փաստաթղթեր՝ ցիմերները։ Ստիպված նա իր հետ է բերում արդեն լրացված ձևը, և այս անգամ մաքսավորները տարբերություն են նկատել բեռի՝ փաստաթղթերում նշված և իրական կշռի միջև։

Նա պատմում է, որ տարաձայնությունը մաքսակետի պետի հետ առաջացել է այն բանից հետո, երբ վերջինս հայտնաբերել է, որ բեռի քաշը չի համապատասխանում ուղեկցող փաստաթղթում նշված քաշին։ «Հայաստանում մեքենան կշռվել է, բեռը պլոմբել են, բեռը չի կարող կորել։ Ես այն բերելու էին Երևանի կարգո, այստեղ բոլոր իրերը հանվելու էին, ես իմ թղթերով ծանրոցների քաշերը, հատիկ-հատիկ կշռելով, տալու էին մարդկանց։ Էդ ուղեկցող փաստաթղթերը նշանակություն չունեն», - բացատրում է գործարարը։

Միջադեպի ականատեսն է եղել Սարիբեկ Ջանոյանը, որն ուղեկցում էր Արթուր Խառատյանին։
Ահա, թե ինչ պատմեց նա «Հրապարակին»․ «Մենք Բաթումից եկել ենք մոտ երկու տոննայի չափ բեռով։ Արթուր Խառատյանը թղթաբանությունը արեց, նորմալ ձևով, իրենք պլոմբները խփեցին ավտոյի վրա, որ մենք արդեն պատրաստվում էինք դուրս գալ, մոտեցավ մի հատ ջիպ, միջից իջան մարդիկ՝ աշխատողներ, եկան նայեցին, հարցրեցին՝ ով ա պլոմբել։ Արթուրն էլ մոտեցավ, թղթերը ցույց տվեց։ Իրենք նայեցին պլոմբները։ Բա՝ մենք չենք թողնում սենց պլոմբներով դուս։ Իջան, Արթուրը ասեց՝ կարգո կա, տանելու եմ կարգո։ Էդ պետը ասեց՝ դու ո՞վ ես, որ կարգոյով բերես։ Սկսեց վիճաբանություն։ Իրենք իրենց տոնայնությունը բարձրացրեցին, բա քեզ ո՞վ ա թողել, ամիսը քանի՞ անգամ ես գալիս սենց։ Հետո որ տարան մեքենան, նորից կշռեցին, հետ եկան, երկու հոգով էին, սկսեցին Արթուրին հրել, խփել ու էլ չթողեցին, որ բեռը տանենք։ Ասեցին՝ էս բեռը ստեղից չպետք է դուրս գա»։

Արթուր Խառատյանը գնացել է ԱԱԾ, ապա ՊԵԿ, պահանջում է, որ իրավապահները զբաղվեն մաքսակետի պետի վարքով։ Գործարարն կատարվածն այնքան արտառոց է համարում, որ չի հավատում, որ մաքսավորներն իրենց կամքով են գործել։ Նա սկսել է ենթադրել, որ կատարվածը իր մրցակիցների կազմակերպածն է։ «Deutsche Post » ընկերությունը հայաստանյան շուկայում մրցակցում է «Հայփոստի» և այլ, ավելի մանր կազմակերպությունների հետ, սակայն ինչ առնչություն նրանք կարող էին ունենալ մաքսավորների հետ, Խառատյանը չի պատկերացնում։
Պետեկամուտների կոմիտեին խնդրեցինք մեկնաբանել կատարվածը, սակայն պատասխան դեռ չենք ստացել։

hraparak.am