Կասպից ծովն ընկած Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը հայտնաբերվել է
Հայտնաբերվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը, որը հուլիսի 24-ի երեկոյան ուսումնավարժական թռիչքի ժամանակ ընկել էր Կասպից ծովը, հաղորդում է minval.az-ը՝ նախկին պետական խորհրդական, քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլիին հղումով:
Նրա խոսքով՝ կործանիչը ցամաք դուրս կբերվի այսօր:
«Առայժմ օդաչուի որոնումների առնչությամբ ոչ մի նորություն չկա: Բայց հայտնի է, որ կործանիչը հայտնաբերվել է: Այն մոտավորապես գտնվում է Քիլյազիի և Շուրաաբադի միջև»,- նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ Կասպից ծովն է ընկել: Ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրանից:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի