Չես ամաչո՞ւմ Կարգին Հայկո
Կարգին Հայկոն, նույն ինքը Հայկ Մարությանը, երբ ոմն մեկի կամոք որոշեց կոմիկից վերածվել մայրաքաղաքի քաղաքապետի, խոստանում էր մաքրել, կառուցել եւ այլն, եւ այլն: Նա խոստանում էր փոխանակել վերելակները, իսկ հետո ասաց՝ սիրելի երեւանցիները փողերը հավաքեք՝ մենք կփոխենք:
Ամենասեւ հումորում անգամ չկա նման պատկեր, բայց Կարգին Հայկոն հասավ նրան, որ հիմա բազմաբնակարան շենքի բնակիչներն իրենք՝ իրենց իսկ միջոցներով են հավաքում եւ տեղափոխում աղբը, քանի որ քաղաքապետը Հակ մարությանն է:
Այսպիսին էր պատկերը օրեր շարունակ:

Սա դեռ ամենատգեղ տեսարանը չէ: Բնակիչները սպասեցին, զանգահարեցին, գրեցին, մամուլը այս մասին գրեց, բայց աղբը մնաց: Ի վերջո բնակիչները սեփական միջոցներով լուծեցին աղբահանության հարցը՝ շենքում հարսանիք պետք է լիներ:

Հիմա ոմանք կասեն, թե ինչ կապ ունի Մարությանն աղբահանության հետ, եւ որ այն «Սանիթեքի» գործն է: Տղեյակ ենք այդ մասին, բայց տեղյակ ենք նաեւ, որ մինչեւ իշխանափոխությունը «Սանիթեքը» իր գործը նորմալ էր անում: Ի՞նչ եղավ: Իսկ թե ինչ եղանք, տեսանք բոլորս՝ Կարգին Հայկոն ուզում է զիբիլի գործն իր ձեռքը վերցնի: Չի ստացվելու: Քանի որ Հայկոն ինչ բիզնեսով, որ զբաղվել է, ասում են «տակ է տվել»: Առավել եւս հիմա է անհաջողության մատնվելու, քանի որ աղբահանությունը մասնավորը պետք է անի, եւ ոչ թե քաղաքապետարանը:
Եւ այսքանից հետո մի հարց՝ չես ամաչո՞ւմ Կարգին Հայկո: Դու էլ ինչ քաղաքապետ, եթե բնակիչն ինք է լուծում աղբի տեղափոխման հարցը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...