Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց
Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանը Իջևանի իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ որը պաշտպանը հիմնականում հանգում է հետևյալին.

1. 2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու Ոստիկանության ծառայողների միջև բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:
2. Պաշտոնական պարզաբանումների համաձայն՝ ճանապարհը փակելու և բախումների պատճառ է եղել այն, որ Ոստիկանությունն արգելել է ապօրինի ծառահատումները:
3. Այս տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:
4. Հուլիսի 17-ի երեկոյան ահազանգեր են ստացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին: Ահազանգերի համաձայն՝ մարդիկ իրենց ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ, այդ թվում՝ բնակության վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Ահազանգող անձինք նշել են նաև, որ տեղի են ունեցել բախումներ, որի հետևանքով վնասվածքներ են ստացել ինչպես քաքաքացիական անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողներ:
5. Պաշտպանի որոշմամբ` 2019 թվականի հուլիսի 18-ի վաղ առավոտյան հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Տավուշի մարզի Իջևան քաղաք:
6. Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ բոլոր հարցերը քննարկել է Տավուշի մարզպետի հետ: Մարզպետի հետ առանձին հանդիպում է ունեցել նաև Իջևան գործուղված աշխատանքային խումբը: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները առանձին քննարկումներ են ունեցել Ոստիկանության և Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունների ղեկավարների հետ:
7. Մարզպետարանում տեղի են ունեցել առանձնազրույցներ միջադեպի կապակցությամբ արգելանքի վերցված անձանց մերձավոր ազգականների, այդ թվում՝ նրանց ծնողների հետ:
8. Նույն օրը՝ հուլիսի 18-ին բերման ենթարկված կամ արգելանքի վերցված անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ևս մեկ աշխատանքային խումբ է այցելել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված թվով 19 անձի հետ, իրականացրել նրանց վերաբերյալ փաստաթղթերի ու իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն:
9. Բերման ենթարկված և ձերբակալված անձինք առանձնազրույցների ընթացքում պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն իրենց անհիմն են բերման ենթարկել, չեն տրամադրել որևէ տեղեկություն բերման ենթարկելու հիմքերի կամ պատճառների մասին. դա արվել է միայն Երևանում՝ Ոստիկանության վարչություն բերվելուց հետո: Ավելին, ըստ նրանց՝ արգելանքի վերցնելը տեղի է ունեցել գիշերը, երբ իրենք իրենց ընտանիքների անդամների, այդ թվում երեխաների հետ քնած են եղել, իրենք Ոստիկանություն են տարվել գրեթե մերկ վիճակում՝ ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի ունեցել երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ՝ բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտութ¬յուններով: Այս մասին նշել են նաև արգելանքի վերցվածների ծնողները Իջանում նրանց հետ ունեցած առանձնազրույցների ընթացքում:
10. Ըստ բերման ենթարկված և ձերբակալված անձանց՝ իրենց գտնվելու վայրի մասին իրենց ընտրած անձին հնարավորություն են ունեցել տեղեկացնել միայն Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում՝ Երևանում: Ըստ Պաշտպանի աշխատակազմին փոխանցած տեղեկությունների՝ այս իրավունքի հետաձգման համար պատճառաբանություն չի բերվել և որևէ ակտ չի կայացվել:
Իրականում, այս իրավունքը երաշխավորած է ՀՀ Սահմանադրությամբ և ամրապնդված է երաշխիքներով, եթե անհրաժեշտ է լինում հետաձգել:
11. Դրանից բացի, Ոստիկանությունում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մեկօրյա աշխատանքը հնարավորություն է տվել արձանագրել, որ Ոստիկանության համապատասխան մատյաններում ազատությունից զրկման սկզբնական պահ է ֆիքսվում ոչ թե անձին փաստացի արգելանքի վերցնելու, այլ Ոստիկանության վարչություն մուտք գործելու պահը և ժամանակն էլ հաշվվում է հենց այդ պահից: Խոսքն, օրինակ, վերաբերում է մինչև 3 ժամով անձին ազատությունից զրկելու օրենսդրական հնարավորությանը: Այս հարցն առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում մարդիկ Երևան էին տեղափոխվում Իջևանից, իսկ այդ ժամանակը նույնպես պետք է հաշվել ազատությունից զրկելու ժամանակի մեջ:
Հարցն այն է, որ միջազգային իրավաբանությամբ՝ մարդը համարվում է ազատությունից զրկված այն պահից սկսած, երբ նա ստիպված է հետևել ոստիկանի կամքին և չի կարող ինքնակամ լքել իր գտնվելու վայրը: Հետևաբար, ժամանակն էլ պետք է հաշվել հենց այդ, այսինքն՝ ազատությունից փաստացի զրկելու պահից՝ անկախ նրանից, թե ինչ վարույթ է իրականացվում (քրեական, վարչական կամ այլ), աշխարհագրորեն որտեղ է այդ վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրը կամ որն է վարույթի համար որոշված ենթակայությունը:
12. Պաշտպանն ընդգծում է, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում գտնվելու ընթացքում բերման ենթարկված կամ ձերբակալված որևէ անձի նկատմամբ ոստիկանների կողմից վատ վերաբերմունք չի արաձանգրվել: Ոստիկանության ծառայողների դեմ բողոք կամ դժգոհություն չի ներկայացվել: Նույն սկզբունքով, խնդիրներ չեն արձանագրվել նաև Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում:
13. Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելիս կամ ձերբակալելիս փաստացի արգելանքի վերցնելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու սկզբնական փուլերում անձի նվազագույն իրավունքների երաշխավորման, նրա նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ապահովման հարցերը շարունակում են համակարգային առումով լինել խնդրահարույց: Պատճառն այն է, որ դրանք չունեն ինստիտուցիոնալ հիմքեր, իսկ օրենսդրությունը չի բովանդակում երաշխիքների պատշաճ կարգավորում:
Այլ կերպ՝ խոսքը վերաբերում է ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրմանը, այն է՝ փողոցից կամ տանից մարդուն Ոստիկանության բաժին կամ այլ իրավապահ մարմնի գտնվելու վայր տեղափոխելու ընթացքին:
Այս խնդիրը հստակ արձանագրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում: Այն արձանագրված է նաև Պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սաահմանադրական դատարանի 2017 թվականի համապատասխան որոշմամբ:
14. Իջևանում գտնվելու ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաև այն բժշկական հաստատություն, ուր տեղափոխված են եղել հուլիսի 17-ի բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Ոստիկանության ծառայողները: Վերջիններիս հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրվել են զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած հրապարակումները:
Արձանագրվել են տվյալներ այն մասին, որ բախումների ընթացքում ճանապարհ փակած մի շարք անձինք Ոստիկանության ծառայողների նկատմամբ գործադրել են բռնություն, այդ թվում՝ փայտի կտորներ կամ այլ իրեր ոստիկանների ուղղությամբ նետելով: Լրատվական հրապարակումների դիտարկումը վկայում է, որ Ոստիկանության ծառայողների նկատմամբ թույլ են տրվել նաև նրանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ:
Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ մեր բոլոր հայրենակիցներին խնդրում է նկատի ունենալ, որ ցանկացած տեսակի հավաքի ժամանակ, այդ թվում՝ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս իր ծառայությունն իրականացնող ոստիկանի ուղղությամբ փայտ կամ այլ իր նետելը, նրան վիրավորելն օրենքով արգելված վարքագիծ է: Այդպիսի վարքագիծը հանգեցնում է լարվածության և վտանգում է խնդրի խաղաղ հանգուցալուծումը: Այն հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին:
15. Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում այս ողջ ընթացքում Տավուշի մարզպետի գործադրած ջանքերը և համագործակցությունը Պաշտպանի հետ:
16. Արդյունավետ համագործակցություն է հաստատված եղել Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հետ, ովքեր մշտական կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
17. Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ինչպես Ոստիկանություն, այնպես էլ Դատախազություն, պահանջվել են պարզաբանումներ ու բարձրացվել է ստուգողական գործողությունների հարց, այդ թվում՝ քրեական վարույթի շրջանակում ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի առնչությամբ:
18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման վարույթը: Կշարունակվեն ձեռնարկվել օրենքով պահանջվող բոոր անհրաժեշտ միջոցները:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում