Թուրքիան 1-ին տեղում է Գերմանիայից զենք-զինամթերք գնող երկրների ցանկում
Թուրքիան վերջին 2 տարում առաջին տեղում է Գերմանիայից զենք ու զինամթերք գնող երկրների ցանկում։ Այս մասին հայտնի է դարձել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներից։ Այս մասին գրել է ermenihaber-ը։
Ըստ այդմ՝ Գերմանիայի կառավարությունը մինչև 2019թ․ հունիսի 5-ը արտոնել է Թուրքիային 23մլն 300․000 եվրո ընդհանուր արժողությամբ զինամթերքի վաճառքը։ 2018թ․ ողջ ընթացքում Գերմանիայի կառավարությունը հաստատել էր Թուրքիայի հետ 12 մլն 900․000 եվրո արժողությամբ զենք ու զինամթերքի առքուվաճառքի պայմանագրերը։
Նշենք, որ գերմանական ռազմարդյունաբերական ընկերություններն այլ երկրների զենք ու զինամթերք վաճառելու համար պետք է ստանան կառավարության թույլտվությունը։ Այդ վաճառքն իրականանում է «Hermes» կոչվող պետական երաշխավորությամբ կրեդիտների միջոցով։
2016թ․ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիային «Hermes»-ի միջոցով զենքի ու ռազմամթերքի վաճառքը սահմանափակվել էր։ Եվ միայն անցյալ տարի, ի վերջո, Թուրքիային մատակարարվեց 242 մլն 800․000 եվրո արժողությամբ զինամթերք, որի համար ավելի վաղ համապատասխան թույլտվություն էր ստացվել։ Այդ ցուցանիշը կազմում էր անցյալ տարի Գերմանիայից այլ երկրներին վաճառված զինամթերքի մեկ երրորդը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է