Ողբերգություն Ալավերդիում տեղի ունեցած քարաթափման հետեւանքով. զոհվել է 35-ամյա մայրը եւ նրա դուստրը
Լոռու մարզում այսօր` հուլիսի 14-ին, տեղի ունեցած քարաթափման հետեւանքով մահացածները Վանաձոր քաղաքի բնակիչներ են` մայր ու դուստր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ալավերդու ԲԿ-ից:
Մեզ հետ զրույցում ԲԿ-ից հայտնեցին, որ քարաթափման հետեւանքով մահացածները Վանաձորի բնակիչներ 35-ամյա Կարինե Գալստյանն է, եւ նրա 12-ամյա դուստրը`Լիլիա Մկրտումյանը, իսկ ընտանիքի հայրը` 35-ամյա Վարդան Մկրտումյանը ողնաշարի գոտկային հատվածի եւ մարմնի այլ մասերի վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի էր ունեցել քարաթափում:
Պարզվել էր, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.):


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...