Վրաստանը Եվրամիությունից 47 մլն եվրո կստանա
Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ, Բաթումիում անցկացված «Վրաստանի եվրոպական ճանապարհ» գիտաժողովի շրջանակներում Վրաստանի և Եվրամիության միջև ձեռք է բերվել երկու համաձայնագիր:
Ֆինանսական համաձայնագրի բյուջեն կազմում է 47 մլն եվրո:
Գիտաժողովին Վրաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է «Անվտանգության ուժեղացման և հանցագործության դեմ պայքարի աջակցության» (EU4 Security, Accountability and Fight against Crime in Georgia (SAFE) համաձայնագիրը, որի շրջանակներում Վրաստանը կստանա 28 մլն եվրո:
Երկրորդ համաձայնագիրը, որի շրջանակներում Վրաստանը կստանա 19 մլն եվրո, «Եվրամիությունը Վրաստանում տնտեսական կառավարման և ֆինանսական հաշվետվության աջակցության համար» ստորագրված համաձայնագիրն է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի