Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աշխատակիցները կրկին գործադուլ են անում
Հուլիսի 10-ին երկրորդ անգամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի աշխատակիցները կրկին գործադուլ են արել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Նրանց խոսքով, «Դեմիրոլ» ընկերությունը նրանց խոստացել է տալ 4 ամսվա աշխատավարձերը: Աշխատակիցները հուլիսի 9-ին աշխատել են մինչև կեսօր և տեսնելով, որ կրկին չեն ստանում աշխատավարձերը, ընդհատել են աշխատանքները և գործադուլ սկսել: Այս մասին հաղորդում է Sknews.ge-ն։
Աշխատակիցները հայտնել են, որ եթե հուլիսի 12-ին էլ չստանան իրենց աշխատավարձը, կգնան ընկերության Թբիլիսիի գրասենյակ և կպահանջեն իրենց աշխատավարձերը․
«Սա հսկայական միազգային նախագիծ է և 4 ամիս շարունակ մեզ խաբում և չեն տալիս աշխատավարձերը»:
«Դեմիրոլ» ընկերության ղեկավարի խոսքով, աշխատավարձերի ուշացման պատճառն այն է, որ օգոստոսի 1-ից Ախալցխա-Մարաբդա հատվածում երկաթուղու շինաշխատանքները կփոխանցվեն «Փոլադ» ընկերությանը: Ըստ նրա՝ հին աշխատակիցների հետ կստորագրվեն նոր պայմանագրեր, եթե վերջիններս կցանկանան շարունակել աշխատել ընկերության համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի