Ադրբեջանը կազմակերպել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարների հանդիպումը, բարձրաձայնել Ղարաբաղի խնդիրը
Ադրբեջանը կազմակերպել է Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը Բաքվում և բարձրաձայնել ղարաբաղյան խնդիրը:
Երեկ Բաքվում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիան և Աֆղանստանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Գերասիմովին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բացի այդ, կայացել են նաև Գերասիմովի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի բանակցությունները:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված ու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը Կասպից ծովում:
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունների համաձայն, Գերասիմովի հետ հանդիպմանը Սադիկովն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ նշելով, թե հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն է, և որ խնդիրը պետք է կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Գերասիմովը հանդիպմանը Ղարաբաղի շուրջ հրապարակային հայտարարություններ չի արել, միայն ընդգծել է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման կարևորությունը:
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երեկ հանդիպել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ուոլթերսի հետ: Հանդիպմանը Սադիկովը նորից բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության հարցը՝ համոզմունք հայտնելով, թե ապագայում ևս ՆԱՏՕ-ն կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է նաև, որ Ուոլթերսը բարձր է գնահատել Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում:
Նույն հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի