Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը կրոնական ազատության խախտում է. Թուրքիայի ՍԴ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է հիմնավորում, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»:
Հիմնավորումը լրացնում է Սահմանադրական դատարանի մայիսի 22-ին հրապարակած որոշումը, ըստ որի՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ լինելու շրջանում պատրիարքական ընտրությունների կազմակերպումը թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտելը որակել էր որպես «կրոնական ազատության խախտում»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Դատարանի հիմնավորման մեջ ներկայացված են պատրիարք Մութաֆյանի՝ հիվանդության պատճառով անգործունակ ճանաչվելու շրջանից մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները:
«Հայ համայնքի համար շատ կարևոր գործունեություն իրականացնող պատրիարքի ընտրությունները 10 տարուց ավելի է, ինչ հայ համայնքի կամքին հակառակ, անընդհատ հետաձգվում են: Կրոնի և հավատքի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումները միայն տվյալ կրոնի և հավատքի ներկայացուցիչները իրավունք ունեն կայացնելու»,- նշված է հիմնավորման մեջ:
2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հուլիսի 4-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա ղեկավարելու է պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի