Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական С-400 համալիրները
Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները, եթե երկրի վրա հարձակվեն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բոսնիա և Հերցեգովինայից վերադառնալիս, գրում է «Հյուրրիյեթ»-ը:
«Եթե ինչ-որ մեկը մեզ վրա հարձակվի, մենք կգործարկենք հակաօդային պաշտպանության այդ համակարգերը»,- ասել է նա:
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ մասնակցել С-400-ների արտադրությանը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ վստահեցրել էր, որ թուրքական կողմին С-400 համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը ենթադրում է նաև այդ երկրին տեխնոլոգիաների մասնակի փոխանցում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Անկարայի ձեռք բերած ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի մոտ օրերս:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի