«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տնօրենը խոստացել է միզել Ռուսաստան արտահանվող վրացական գինու և «Բորժոմի»-ի մեջ
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտնել է, որ պատրաստ է միզել վրացական գինու և հանքային ջրերի մեջ՝ ի նշան վրեժի այն արտադրողների նկատմամբ, որոնք ապրանքն արտահանում են Ռուսաստան, հայտնում է «Վզգլյադ»-ի թղթակիցը Թբիլիսիից:
«Գրո՛ղը տանի այդ «Բորժոմի»-ն ու գինին: Այժմ մենք պետք է ասենք, որ ՌԴ նախագահ Պուտինը լավն է, որ ինչ-որ մեկը «Բորժոմի», գինի ու «Նաբեգլավի՞» տանի Ռուսաստան: Ես կմիզեի այդ ամենի վրա: Ինձ համար միևնույն է: Մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի օբյեկտ»,- բղավել է նա հեռուստաալիքի ստուդիայում:
Գվարամիան դիմել է արտադրողներին՝ կոչ անելով «ապրանքը վաճառել Ուկրաինայում»:
«Ի՞նչ եք բռնաբարում մեր քաղաքը: Մեզ (նկատի ունի հեռուստաալիքին) արգելել են ազատ արտահայտել մտքերը, որպեսզի ձեր «Բորժոմի»-ն ազատ վաճառվի Ռուսաստանում»,- բղավել է նա:
Կիրակի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:
Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Գվարամիան ու Գաբունիան «զուգընկերներ» են:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի