Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Թոփ-լուրեր

Սեւանը ճահճացնում է հայ մարդը, հայ ագահ մարդը

Ասում են՝ Սևանը "ծաղկում" է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղվոր, կամ էլ թե՝ նոր կառավարություն, հին կառավարություն. բոլորս դրանում մեղավոր չենք, դրանում մեղավոր են կոնկրետ մարդիկ: Այդ մարդիկ եղել են լճի էկոհամակարգի պատասխանատուները երկար տարիներ և հանգեցրել են այս վիճակին:

Բացարձակապես նույն մարդիկ այժմ էլ գտնվում են իրենց նույն դիրքում՝ բացարձակապես նույն գործելաոճով: Նորը հենց հինն է, ի՞նչ հին ու նոր եք անում: Եկեք ձեզ պատմեմ մի չիրականացված տեսչական ստուգման պատմություն, հետո կխոսենք: Սևանի ճահճացումը մարդածին երևույթ է: Ես քիմիկոս չեմ, բայց բազմաթիվ մասնագետներ դեռ տարիներ առաջ նկարագրում էին այս իրավիճակը՝ այն բնութագրելով որպես անդառնալի, անվերականգնելի վնաս, եթե այսպես շարունակեն լիճի էկոհամակարգի հետ խաղալ: Ես խնդիրը կներկայացնեմ տեսչական ստուգման համատեքստում, հետևությունները ինքներդ արեք: Ասեմ նաև, որ Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել, ԵՐԲԵՎԷ:

Այս տարվա հունվարի վերջին "Սևան" ազգային պարկում պատրաստվում էինք իրականացնել տեսչական ստուգում՝ տասնյակ քաղաքացիներ բողոք էին ներկայացրել սիգի ապօրինի որսի կապակցությամբ, քանի որ այդ օրերին շուկաները վխտում էին այդ ձկնատեսակով, մինչդեռ սիգի արդյունագործական որսն առհասարակ արգելված է: Դիմումն ուղարկել էի տարածքային ստորաբաժանման ղեկավարին, որ ընթացք տա, նա էլ հարյուրավոր ֆոտոներ էր ուղարկել շուրջ հազար հատի հասնող նավակների ու ձուկը հավաքող ավտոմեքենաների պատկերներով, համարանիշերով: Դիմումի հիման վրա տարածքայինի ղեկավարն ինձ զեկուցագիր էր ներկայացրել ազգային պարկում ստուգում իրկանացնելու անհրաժեշտության մասին, ես էլ պատրաստվում էի աշխատանքից ազատվելուս հաջորդ իսկ օրը հանձնարարագիր տալ այնտեղ ստուգում իրականացնելու վերաբերյալ: Սա դիմում-բողոքի հիման վրա ստուգում իրականացնելու սահմանված ընթացակարգն է:

Դրանից երկու շաբաթ առաջ՝ հունվարի սկզբին, արարողակարգային ծառայության միջոցով դիմեցի վարչապետ Փաշինյանին՝ նկարագրելով խնդիրը, համատեղ հսկողության անարդյունավետությունը, առաջարկեցի հարցը քննարկել: Ինձ ասացին՝ խնդիրը ձևակերպեմ և տեղեկանքի ձևով ուղարկեմ վարչապետին: Ներկայացրեցի նախնական հաշվարկների վրա հիմնված տեղեկատվություն այն մասին, որ սիգի որսը ոչ թե սոցիալական խնդիր է, ինչպես փորձում են ներկայացնել դրա պահպանման պատասխանատուները, այլ կոնկրետ ստվերային բիզնես՝ նախնական տվյալներով տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությամբ:

Նշեցի, որ ստուգման արդյունքում այս հարցերի կապակցությամբ կներկայացնեմ արդեն ստույգ և փաստարկված տեղեկատվություն: Վարչապետն այս հարցը հընթացս քննարկեց կառավարության նիստում ու բնապահպանության նախարարին բարկացած հանձնարարեց ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի ու բնապահպանական տեսչության հետ միասին խնդրին լուծում տալ: Մի քանի օր անց ոստիկանապետի մոտ այս ամբողջ խմբով քննարկման էինք, սեղանին դրեցի խանութից գնված սիգի պահածոներ, որոնց պիտակներից երևում էր, որ դրանք նաև արտահանվում են: Առանձին նամակով էլ դիմեցինք սննդի անվտանգության տեսչությանը, քանի որ առանց հումքի օրինական ձեռքբերման հիմքի սիգի պահածոն չէր կարող անցնել անասնաբուժասանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության այլ անհրաժեշտ գործընթացներ:

Փաստացի, առանց պետությանը բնօգտագործման վճար վճարելու մարդիկ հիմա էլ բացահայտ որսում են, վաճառում, վերավաճառում, պահածոացնում, մաքսային սահմանով արտահանում, մենք էլ ասում ենք՝ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, էդ նախկինում էր այդպես, հիմա այդ նույն գործընթացը նույնությամբ շարունակվում է՝ երբեք չի էլ դադարել, բայց դա այլևս կոռուպցիա չէ :)

Տեսչությունը նաև պլանավորել էր այս տարվա երկրորդ եռամսյակում "Սևան" ազգային պարկում իրականացնել համալիր ստուգումներ, ու դա ոչ ոքի համար գաղտնիք չէր, ի դեպ: Նշեմ ստուգման հիմնական հարցերը՝

1) Ցանցավանդակային եղանակով լճում իշխանի բազմացման ամբողջ գործընթացը՝ ներառյալ արհեստական կերերերի համապատասխանությունը և ազդեցությունը Սևանի էկոհամակարգի վրա, ձկան կեղտից հատակին նստող ազոտի ազդեցությունը, մանրաձկան արտադրության իրական լինելը և այլն:

2) Հարակից "օբյեկտներից" կեղտաջրերի հոսքը դեպի Սևան, դրա օրինականությունը և ազդեցությունը (կա՞ն արդյոք ջրամատակարարման պայմանագրեր, թե՞ սնունդ պատրաստելու համար ջուրը վերցվում է Սևանից և կողքի խողովակով կեղտաջուրը հետ է լցվում դեպի լիճ):

3) Ափամերձ տարածքների համատարած վարձակալության և կառուցապատման օրինականությունը (ըստ նախնական տվյալների, անմիջապես լճի ափին տներ ունեն Վովա Գասպարյանը, Սեյրան Օհանյանը, Արամ (Բուլկի) Հարությունյանը և այլ մեծապատիվ պարոններ): Սա բացարձակ անօրինական է ու տառացիորեն ոչ մի քայլ չի ձեռնարկվել հարցը կարգավորելու համար: Ձեռնարկողը տեսչությունն էր լինելու ու սա ևս բոլորը գիտեին :) Ի դեպ, այս տարվա հունվարի 9-ի վարչապետի 3-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մեկ ամսվա ընթացքում պետք է ուսումնասիրեր "Սևան" ազգային պարկի հարակից տարածքների վարձակալության և կառուցապատման օրինականությունը ու ներկայացներ վարչապետին: Հետաքրքիր է, ի՞նչ հետևության են եկել, շատ հետաքրքիր է:

4) Լճից խեցգետնի որսի օրինականությունը, քանի որ ըստ իմ ձեռքի տակ եղած տվյալներից միայն մեկի՝ լճից հանված որոշակի տոննա խեցգետինը մի քանի ընկերությունների թղթաբանության միջոցով ձեռքից-ձեռք անցնելով համահայաստանյան շրջագայություն է կատարել ու հանգրվանել անհասկանալի վարում: Պետք էր հասկանալ՝ ու՞ր է ի վերջո գնացել այդ խեցգետինը և ի՞նչ իրական ծավալներով:

5) հարակից տարածքների մաքրման աշխատանքները, տեխնիկայի ձեռք բերումը նորմա՞լ են իրականացվել, թե՞ նույն տարածքը մի քանի անգամ "մաքրել" են, բայց ֆինանսավորումը ստացել էին տարբեր հատվածների համար:

6) Ձկնապաշարների որսն ինչպե՞ս է վերահսկվում՝ չլինի՞ թե մի 10-15 հոգի "սոցիալական խնդրի" պատրվակով կարգին բիզնես են անում, ու հեչ պետք չի այդ հարցը կարգավորել:
7) Սոթքի հանքավայրի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա և այլ բազմաթիվ հարցեր:

Տեսչությունը մի գեշ խասյաթ էլ ուներ՝ խոշոր խնդիրներն ուսումնասիրելիս քանդում ու արմատապես վեր էր հանում առնչակից կոռուպցիոն մեխանիզմները: Բուն ազգային պարկից հետո ստուգելու էինք փոխկապակցված օբյեկտները՝ տեսնենք "Արփա-Սևան" թունելի նորոգման ձգձգումն ինչի՞ հետ է կապված՝ չլինի՞ թե Եղեգիսի վրա կառուցված անտրամաբանական թվով ՀԷԿ-երի համար ջուր է պետք, դրա համար հեչ ձեռնտու չի ժամանակին թունելը գործարկել, իսկ Սևանի բաժին ջուրը կուղղվի Եղեգիս գետ, համ էլ լճի մակարդակը չի բարձրանա, մեծապատիվների օբյեկտները ջրածածկ չեն լինի: Չլինի՞ թե Սևան-Հրազդան հիդրոկասկադի բաժնետերերը անհիմն հարստացել են Սևանից շատ ջուր բաց թողելու արդյունքում ու շահագրգռված են էլ ավելի շատ բաց թողել, կա՞ արդյոք հավելյալ էլեկտրաէներգիայի հաշվանցման մեխանիզմ:

Կարճ ասած, ոստիկանապետի մոտ հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց վարչապետը, գտնվելով Դավոսում, ստորագրում է ինձ աշխատանքից ազատելու որոշումը: Սևանում տեսչական ստուգում այդպես էլ մինչև հիմա տեղի չի ունեցել:

Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից