«Ռուսթավի 2» հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է աշխատանքից չազատել Պուտինին հայհոյած լրագրողին
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է աշխատանքից չհեռացնել լրագրող Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է Газета-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիան հաստատել է որոշումը:
Նա պարզաբանել է, որ անընդունելի արարքի համար Գաբունիան 2 ամսով զրկվել է հաղորդումներ վարելու իրավունիքց, սակայն 2 ամիս անց նա կշարունակի աշխատել հեռուստաընկերությունում:
Գործադիր տնօրենը հավելել է, որ միջադեպը դուրս է էթիկայի սահմաններից, բայց այն օրենքի և Սահմանադրության շրջանակում է:
Ի դեպ, Նիկա Գվարամիան ասել, էր հայտնի միջադեպից հետո «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ռեյտինգը կտրուկ ավելացել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիան 2 ամսով զրկվել է հաղորդումներ վարելու իրավունքից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի