Լոլիտան 9-ամյա ամուսնությունից հետո բաժանվել է իր ամուսնուց
Լոլիտա Միլյավսկայան հայտարարել է իր և 44-ամյա ամուսնու՝ Դմիտրի Իվանովի, ինը տարվա համատեղ կյանքից հետո, բաժանման մասին: Երգչուհին խոստովանել է, որ փոխհարաբերությունները սառել էին, ինչից հետո համատեղ որոշում է կայացվել ամուսնալուծության մասին: Միևնույն ժամանակ, Լոլիտան Instagram- ում գրել է, որ «երիտասարդ» ամուսնուն առաջվա պես լավ է վերաբերում:
«Վերջերս մենք դառնում էինք շատ անտարբեր միմյանց հանդեպ: Որպեսզի չդառնայինք այն մարդկանցից, ովքեր անընդհատ հարաբերություններ են պարզաբանում՝ ելքը սա էր: Ինը տարի շարունակ ես ունեցել եմ հրաշալի «երիտասարդ» ամուսին, սրտանց մաղթում եմ նրան ամենայն բարին»:
Լոլիտան խոստովանել է, որ մոտ ապագայում նա ցանկանում է մնալ միայնակ և իրեն նվիրել աշխատանքին և ընտանիքին: 55-ամյա երգչուհու երկրպագուները սատարել են նրան իր կյանքի դժվարին փուլում՝ գրելով, որ նա շատ իմաստուն է գտնվել:
«Անկեղծ՝ մեկ շաբաթ վերապրեցի, իսկ հետո թքեցի: Հպարտանում եմ նրա քաջությամբ, չէ որ նա կարող էր մնալ և հանդուրժել ինձ մի ամբողջ կյանք: Թույլ չեմ տա նեղացնել նախկինիս ոչ ոքի, ով կփորձի գրել վիրավորանքներ: Թերևս՝ այսքանը: Կարգավիճակը՝ ազատ է»:
Դմիտրին ծանոթացել է Լոլիտայի հետ 2009 թվականին «Մոսֆիլմ»-ի տարածքում: Տղամարդը աշխատում էր ֆիտնես ակումբում, որպես մարզիչ: Երգչուհին նկարահանում էր հերթական տեսահոլովակը, երբ իր ընկերը հրապարակ բերեց երիտասարդ մարզիկին: Մեկ տարի անց սիրահարների հարսանյաց հանդեսն էր : Զույգը ունեցել է բազմաթիվ դժվարություններ, մասնավորապես, Լոլիտան Դմիտրիին փրկել է «աղանդավորական» դասընթացներից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...