Քաղում են նախկինների աշխատանքի պտուղները. Հայկ Մարությանը 4-րդ կարգի վթարային շենքում ապրող 83 ընտանիքի հանձնեց նոր բնակարանի բանալիներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ երեկ ստացան նոր բնակարանների բանալիները: Բանալիները երևանցիներին անձամբ հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով․ «Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը, շատերն այլևս չէին հավատում, որ երբևէ նոր բնակարան են տեղափոխվելու: Փառք Աստծո, այսօր մենք կարող ենք ասել, որ եզրագծի մոտ ենք»։
Մարությանը, իհարկե, չի զլացել ու շնորհակալություն է հայտնել վերաբնակեցման գործընթացը նախաձեռնողներին, բայց պատիվ չի համարել անուններ տալ։ Իսկ նախաձեռնողը Տարոն Մարգարյանն էր։ Ընդ որում՝ շենքերը վաղուց կառուցված էին Աջափնյակ համայնքում՝ Շինարարների 15 հասցեում, մասնակի վերաբնակեցված էին՝ այնտեղ արդեն ապրում են այլ վթարային շենքերի բնակիչներ, բայց բնակֆոնդի մի մասն ազատ էր, և վաղուց էր որոշվել, որ այդ բնակարանները պետք է հատկացվեն Արցախի փողոցի բնակիչներին։
Բայց այնպես ներկայացվեց, ասես Մարությանը եկավ ու խնդիրն անմիջապես լուծեց՝ գրեթե Կարապետյանների կամ Վարդանյանների կառուցած այգիների օրինակով, որոնց դեմ ժամանակին պայքարում էին նոր իշխանության «գունագեղ» ֆանատները։ Բայց Հայկոն եկավ ու դրանք սիրով բացեց՝ ներկայացնելով որպես հիանալի ձեռքբերում քաղաքի համար։ Ձեռք բերողն ու կառուցողն էլ կարծես թե ինքն էր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...