Լոնդոնի դատարանում կսկսվի Դուբայի կառավարչի եւ նրանից փախած կնոջ իրավաբանական մարտը
Դուբայի հզոր կառավարչի եւ նրանից փախած կնոջ իրավաբանական պայքարը կսկսվի Լոնդոնի դատարանում հուլիսի վերջին, տեղեկացնում է AP-ը։
Հուլիսի 30-ին ընտանեկան գործերի դատարանում կքննարկվի շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի հայցն ընդդեմ արքայադուստր Հայայի՝ Հորդանանի հանգուցյալ թագավոր Հուսեյնի դստեր։
Սպասվում է, որ լսումները կկենտրոնանան զույգի երկու երեխաների խնամակալության հարցի վրա։ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ արքայադուստրը ներկայում գտնվում է Լոնդոնում։
Անցած տարի շեյխ Մուհամեդի դուստրը փորձել է փախչել Դուբայից։ Նա հայտարարել է, որ ենթարկվել է բռնության։ Նրա ընկերներն ասում են, որ աղջկան բռնի վեադարձրել են Դուբայ, երբ նա փորձել է փախչել Էմիրաթներից։
Շեյխը ազդեցիկ դեմքերից մեկն է Մերձավոր Արեւելքում։ Նա բանաստեղծություններ է գրում։ Հենց դրանցից մեկն էլ առիթ է դարձել, որպեսզի լուրեր պտտվեն, որ Հայան լքել է Դուբայը։
45-ամյա արքայադուստրը եւ 69-ամյա շեյխ Մուհամեդն ամուսնացել են 2004 թվականին, նրանք 11-ամյա աղջիկ եւ 7-ամյա տղա ունեն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Հայան, հեռանալով Դուբայից, երեխաներին հետն է տարել։ Իսլամական օրենսդրության համաձայն՝ կինը կարող է, առնվազն, անվանապես պահպանել երեխաների խնամակալությունն ամուսնալուծվելու դեպքում։ Այնուամենայնիվ, դպրոցում ուսուցման, ուղեւորությունների եւ կենսակերպի մասին որոշումները պատկանում են հորը։ Հաշվի առնելով Դուբայի կառավարչի իշխանությունը՝ սակավ հավանական է, որ արքայադուստր Հայան կարող էր երեխաներին դուրս բերել ԱՄԷ-ից, եթե չփախչեին նրա հետ։
Հայան վաղուց առանձնանում էր Պարսից ծոցի կառավարիչների մյուս կանանցից ոչ միայն թագավորական ծագմամբ եւ օլիմպիական հավակնություններով, այլ նաեւ որովհետեւ նրան տեսնում ու լուսանկարում էին հանրությունում։ Ծոցի կառավարիչների կանանց մեծ մասը երբեք չի լուսանկարվում, նրանց դեմքերը եւ անունները հանրությանը ծանոթ չեն։ Բաց արքայադուստր Հայայն ամուսնուն ուղեկցել է բարեգործական միջոցառումների ժամանակ։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...