Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից
Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի ղեկավար Գեորգի Կակիչաշվիլիին մինչ հակառուսական հանրահավաքների գործով հետաքննության ավարտը չի կարողանա կատարել իր պարտականությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ներկայումս երկրի հատուկ նշանակության ուժերի ղեկավարի նկատմամբ քննություն է ընթանում` հունիսի 20-ին և 21-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքների պատճառով: Նպատակը Թբիլիսիում հանրահավաքը ցրող հատուկ նշանակության ուժերի կողմից կատարված գործողությունների բացահայտումն է: Մինչ հետաքննության ավարտը Կակիչաշվիլիին արգելվել է կատարել իր պարտականությունները»,- գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին մեկնարկած հանրահավաքի ժամանակ ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո հատուկջոկատայինները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով 240 մարդ վիրավորվել էր: Բացի այդ, 300 մարդու բերման էին ենթարկել:
Հետաքննությունը պարզում է, թե ցույցերը ցրելու ժամանակ արդյոք իրավապահ մարմինները չեն չարաշահել պաշտոնեական դիրքը: Աշխատանքից արդեն իսկ հեռացվել են տասնյակ ոստիկաններ: Երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան, ում հրաժարականը ցույցերի առաջին իսկ օրվանից պահանջում էին ցուցարարները, հայտարարել է, որ պաշտոնից կհեռանա միայն այն ժամանակ, եթե հետաքննությունը պարզի, որ ոստիկանությունն ու հատուկջոկատայինները չարաշահել են պաշտոնեական դիրքը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի