Եթե այսպիսի մարդկանց ձեռքում է մեր երկիրը, մենք ուրեմն խնդիր ունենք
Արամի 23 շենքի մասնակի փլուզումը, նաեւ ճաքերն ու դեֆորմացիաներն ունեն դինամիկ զարգացման հակում եւ սպառնում են հետագա փլուզման վտանգով. հուշարձան շենքի պահպանումը պահանջում է անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լարգրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ նշելով, այդ մասին գրչված է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գրության մեջ:
Հեքեքյանը նկատեց, որ ստացվում է, որ իրենք ասում են վիճակը վտանգավոր է, իսկ իրենց պատասխանում են, որ այո, համաձայն ենք, որ վտանգավոր է, բայց ոչինչ չեն անում այդ ուղղությամբ:
«Եթե այսպիսի մարդկանց ձեռքում է մեր երկիրը, մենք ուրեմն խնդիր ունենք, մենք պատերազմող երկիր ենք: Եվ սա ցավ է, որովհետեւ ժողովուրդն ինչ ոգեւորվածությամբ ընտրեց ղեկավարներ, եւ սպասում են, որ ղեկավարները շփվեն իրենց ժողովրդի հետ: Նիկոլ Փաշինյանը վերջերս իր մի հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանում այլեւս չկան անտեր մարդիկ, այսինքն՝ այդ «տերովին տերն է տարել, անտերին գելն է կերել» ասացվածքն արդեն պիտի իր տեղը գտնի բանահյուսության թանգարանում: Ես ուզում եմ մեր սիրելի վարչապետին ասել, որ սպասի, դեռ չուղարկի թանգարան, որովհետեւ, օրինակ, «Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց անտեր են զգում»,-ասաց Հեքեքյանը:
Նա հավելեց, որ ուզում է հանդիպել վարչապետի հետ, բացատրել իրավիճակը եւ պետք է պատժվեն մեղավորները:
Տիգրան Հեքեքյանը տեղեկացրեց նաեւ, որ դատարանում ստիպված են վիճարկել նաեւ Արամի 23-ին առնչվող կառավարության այն որոշումը, որով այն գերակա շահ է ճանաչվել: Թե ինչու է այդ տարածքը կառավարությունը գերակա շահ ճանաչել, Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ այն կարող են հատկացնել «Հին Երեւան» նախագծի տարածքի սեփականատեր, շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սերմաքեշին, սակայն նշեց. «Գերակա շահ ճանաչելու հիմքի բոլոր կետերը խոսում են միայն մեր կողմից, այլ ոչ թե Սերմաքեշի բիզնես նախագծի»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ